A far far away blog

Posts Tagged ‘սփամ

Մի քանի ամիս առաջ պարբերաբար էլեկտրոնային նամակներ էի ստանում  հայկական մի տուրիստական գործակալությունից` հանգիստ Մալդիվներում մատչելի գներով ու նման մոտիվներով, ընդ որում` Երևանից մեկնողների համար էր նախատեսված, բայց ամեն ինչ ռուսերենով կամ ռուսերենաանգլերենախառը: Ուղարկվում էր տնօրենի անձնական gmail հասցեից, պարունակում էր նրա բոլոր կոնտակտային տվյալները, հղում գործակալության պաշտոանական ֆեյսբուքյան էջին, բարեբախտաբար հասցեատերերի հասցեները բաց չէին, այլ BCC-ում,  մենակ մի շատ կարևոր բան էր պակասում` բաժանորդագրությունից դուրս գալու հնարավորություն:

Մտածում եմ` լավ, ոչ ծանոթ ենք, ոչ ՖԲ-ի ընկերներիցս ա, ոչ երբևե իրենց ծառայություններից օգտվել եմ, ոչ իրենց էջը հավանել, ոչ էլ սկի Հայաստանում եմ, որ գոնե հետաքրքրված լինեի, բա լավ, որտեղի՞ց իրենց իմ հասցեն: Երբ մի քանի անգամ կրկնվեց, չդիմացա, կիսաջղային նամակ գրեցի ու էլի լավ էր, գոնե գրագետ պատասխան ստացա, ներողություն խնդրեցին ու հանեցին ցուցակից: Երեկ պատահաբար հայտնաբերեցի, որ էդ աղջիկն իմ Linkedin-ի connection-ներից էր, ու լայն ժպիտով հեռացրեցի:

Այսօր եղավ սրա ավելի զվարճալի տարբերակը: Մի ուրիշ գործկալություն էս անգամ yandex հասցեից (էն դեպքում, երբ ունեն գրանցված դոմեյն, կայք ու հավանաբար նաև էլ. հասցե) նամակ ա գրել` բոլոր մարդկանց հասցեները բաց արար աշխարհի համար: Առաջարկում են դեպի Հայաստան, Արցախ ու Արևմտյան Հայաստան շրջագայություններ մեր սփյուռքահայ բարեկամների համար: Ամբողջ նամակն ու կցված մանրամասն ֆայլերը շարադրված են ֆրանսերենով, ընդ որում արդարության համար ասեմ` բավական գրագետ ֆրանսերենով: Բայց… էլի նույն հարցը, որտեղի՞ց ձեզ իմ հասցեն ու որտեղի՞ց ընդհանրապես գիտեք, որ Ֆրանսիայում եմ: Ու որ հիմա էս բոլոր հասցեատերերին մի երրորդ անձ սկսի սփամ անել, դուք պատասխան տալու ե՞ք:

Բայց էս էլ դեռ մի կողմ, հիմա ամենազվարճալի պահը: Կցված ֆայլերը բացեցի, իրենց շրջագայության նկարագրությունն եմ արագ նայում տեսարժան վայրերի նկարներով-բան, մեկ էլ տեսնեմ մի նկար ահավոր ծանոթ ա: Դե լավ, Շաքիի ջրվեժն ա, էլի, էնքան լուսանկարներ կան նույն դիրքից, իրարից տարբերել համարյա չի լինում: Մի քանի վայրկյան էլ եմ նայում, բայց չէ, ախր նույն գույներն են, նույն թեեեեթև ծիածանն ա, սպասի ստուգեմ մի հատ: Ու բացեցի 2005-ին ճ դասի հին, անկապ Canon-ով արած այ էս ֆոտոն, տեսնեմ` ինքն ա, որ կա, որտեղից էլ պեղել են տնաշենները :) Ժպիիիիիիիտ :)

Շաքի

Դե իմ ֆոտոն դեռ հեչ, մի եսիմինչ ֆոտո չի, ես դրանից նույնիսկ լավ զգացի, լուսանկարիչ չեմ, մի կերպ կդիմանամ, բայց էնտեղ լիքը էստեղ-էնտեղից ցրած շատ ավելի լավ նկարներ կային ու ոչ մի հղում, ոչ մի բան:

Ե՞րբ են հասկանալու, որ սփամ ընդհանրապես պետք չի անել, իսկ անելու դեպքում կարելի ա անել գրագետ:

Հիմա մտածում եմ` պատասխանե՞մ : )))


enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:

=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 16 other subscribers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.