A far far away blog

Posts Tagged ‘Ֆրանսիա

Այսօր Ֆրանսիայի կինոթատրոններում հայտնվեց նոր ֆիլմ` Le Premier cercle, միջազգային անունը` Inside Ring:

Ռեժիսոր` Լորան Տյուել (Laurent Tuel)

Գլխավոր դերերում` Ժան Ռենո, Գասպար Ուլիե

Իսկ ինչո՞վ է առանձնահատուկ: Ֆիլմը Ֆրանսիայի հարավում բնակվող Մալաքյաննների ընտանիքի ու նրանց ղեկավարած հայկական մաֆիայի մասին է: Չմեռանք, շուտով մաֆիոզի անուն էլ կհանենք: :D

Ես դեռ չեմ նայել, իսկ ինտերնետում գտածս կարծիքները ահավոր հակասական էին: Ցավոք, բացասականները գերակշռում էին: Որոշ մարդիկ ուրախանում էին, որ վերջապես մաֆիայի մասին ֆրանսիական թրիլլեր կա, ուրիշները գովում էին դերասանական խաղը, մոնտաժը, իսկ ավելի շատ մարդ բողոքում էր բանալ  ու կանխատեսելի սցենարից, անհետաքրքիր ընթացքից, Ժան Ռենոյին էլ մեղադրում Մառլոն Բրանդոյության մեջ:

Եթե հաջողացնեմ նայել, կգրեմ սեփական տպավորություններս: :)

Advertisements

Ֆրանսիայում օրինական կացության թղթերի ձևակերպումը, այսպես ասած` վիզայի երկարացնելը շատ ջանջալ ու անկապ գործընթաց է, ճիշտ այնպես, ինչպես Երևանում Ֆրանսիայի վիզա ստանալու տունտունիկը: Էստեղ պետք է նախ պրեֆեկտուրային տարատեսակ փաստաթղթեր տալ, հարցաթերթիկներ լրացնել, նաև անցնել բժշկական ստուգումներ ու դրանց արանքներում սպասել, սպասել ու հաաա~ սպասել… Սեպտեմբերի 30-ին գործերս պրեֆեկտուրա տալուց հետո դանդաղ, բայց անցել եմ էդ ամենի միջով, երեկ վերջապես եկավ վերջին բժշկական ստուգմանս օրը:

Նախ մի բուժքույր լիքը հարցեր տվեց, դե մարդը անկետա էր լրացնում ))) «Բողոքներ ունե՞ք…», էս կողմ, էն կողմ, «Վերջին 10 տարում դիֆտերիայի դեմ սրսկվել ե՞ք»: Սխալվեցի, ասեցի` չեմ հիշում: Հայ-հայ էիր զոռով սրսկվել տային, էն էլ ես «հանկարծակի վերհիշեցի», դեռ մի բան էլ զանգեցի Հայաստան, մամայից «իբր ճշտեցի», որ 2002-ին սրսկվել եմ, բա ի՞նչ եմ արել… ))) Ասեցի, որ մի աչքս էնքան էլ լավ չի տեսնում: Ասեց` ստուգենք… Աստվա’ծ իմ, տառերի առաջին շարքը չտեսա, երկրորդն էլ, երրորդն էլ նույնը, չորրորդը` կիսատ-պռատ… 5-րդից նոր սկսեցի լրիվ ճիշտ ասել: Մյուս աչքով էն ամենամանրներն էլ վռազ-վռազ կարդացի: Ձեր առողջ աչքը 10 է, մյուսը` 4 , 10 բալանոց համակարգում: Հը՞՞՞՞՞… Էդ ի՞նչ նոր հաշվման համակարգ է: Ո՞ւր կորան մեր սովորական +-1, 2, 3-ները: Ես ինձ հույս տվեցի, որ էդ 4-ը մի ամիս առաջ աչքիս բորբոքման հետևանքով է կամ գերհոգնածության, դե մի բանով պիտի հույս տայի, թե չէ: Այ քեզ բան, իսկ Հայաստանում ասում էին, որ 2 աչքս էլ -1 են, չնայած, որ ես պնդում էի, որ մեծ տարբերություն եմ զգում: Հմմմ… Քաշս ու բոյս չափելուց հետո դրանց անհամապատասխանությունից զարամցած խեղճ աղջիկը մտահոգ դեմք ընդունեց ու հարցրեց իմ ամենաչսիրած բանը` լա՞վ եք սնվում: Հոյակապ, օրական 3 անգամ, նույնիսկ առավոտյան դասի գնալուց առաջ! Վերջապես բժիշկը` մոտ 30 տարեկան ջահել տղա, հրավիրեց իր սենյակ:

— Մադմուազել Էսինչյան Էսի՞նչ:
— Այո:
— Ազգությունը… հա՞յ:
— Այո:
— Փաստորեն Էջմիածնո՞ւմ եք ապրում: /Բերանս բաց մնաց, աչքերս աննկատ վազեցին բեջի վրայով` ֆրանսիացու անուն է/
— Չէ, Էջմիածնում ծնվել եմ, իսկ ապրում եմ…
— Էղևանո՞ւմ:
— Հա ))
— Անցած ամառ ընկերներիս հետ Հայաստանում էի, հրաշալի տեղ է: Պուշկինի փողոցի վրա էի ապրում` հենց օպերայի կողքին: Էջմիածին էլ եմ գնացել, էնտեղ էր, չէ՞, մեծ տաճարը:
— Հա: Է՞լ որտեղ եք եղել, Սևան գնացե՞լ եք:
— Հա, բա ոնց: Լճի ափին խորոված ենք սարքել: Սարդարապատ եմ գնացել, Տաթև, բանն ենք բարձրացել… ոնց է՞ր…
— Արագա՞ծ…
— Հա… Աղագած: Վրան էլ էն, ի՞նչ էր անունը, Ամբե՞ղդ, հա՞…
— Ըհը, Ամբերդ!

Մի խոսքով` համատեղ ուժերով պարզեցինք, որ լաաավ ման էր եկել, բոլոր տեղանունները ահավոր լավ էր հիշում ու մի այլ կարգի հմայված էր:)))

Կողքից նայողը երևի կզարմանար, թե ես ինչու էի էդ ամբողջ ընթացքում ապուշի պես ժպտում, բայց իրոք անսպասելի էր ու շատ հաճելի, ախր էս ամբողջ ընթացքում էնքան քիչ մարդիկ են պատկերացրել, թե Հայաստանն ընդհանրապես որտեղ ա, որ հեչ էլ նույն Ռումինիան չի (Arménie, Romanie), որ Աֆրիկայում էլ չի ու դեռ մի բան էլ Շրի Լանկայի մոտ չի ամենևին! Հա-հաաա, կատակ չեմ անում, մեր կուրսի վիետնամցի աղջկա համար Հայաստանի հարևան երկրների անունները թվարկեցի, ու ինքը խելոք հայացքով հարցրեց. «Ոնց որ Շրի Լանկայի մոտ ա, հա՞»:

Վերադառնանք մեր բժշկին: Իհարկե Հայաստանի թեման շատ հաճելի էր, բայց վերջը անցանք բուն թեմային: Նայեց լրացրած թերթիկներին, թվերին… էլի չխուսափեցի էն իմ չսիրած հարցից: Փոքր ստուգումներ` սիրտ, թոքեր, շնչառություն, բերանի խոռոչ:

— Ամեն ինչ լավ է: Բայց ամեն դեպքում լավ կանեք այցելեք ակնաբույժի, չարժե էդպես թողնել: Ահա Ձեր թաղամասում ակնաբույժի հասցե:
— Շնորհակալ եմ:
— Դե հաջողություն, գուցե մի օր հանդիպենք Էղևանում:
— Գուցե: Ցտեսություն:

Բլոգ բացելու միտքը վաղուց էր պտտվում ուղեղումս, բայց անընդհատ մի բան խանգարում էր… կամ էլ առիթ էր պետք: Եվ այսպես… նոր երկիր, նոր շրջապատ, նոր մարդիկ, վերջապես նոր բնակարան, ու վերջին ժամանակներում ամենակարևորը` նոր ինտերնետ, էլ ի՞նչ է պակասում… դե իհարկե մի նոր, սիրուն ու, հուսանք, բովանդակալից բլոգ ;D

Արդեն 5 ամիս է` Ֆրանսիայում եմ: Հիմա էն ամենասկզբից չեմ պատմելու, մենակ ամեն օրվա կատարվածը, դիտարկումներս ու հետաքրքիր պահերը: Իսկ արդեն անցած բաներից գուցե ընթացքում մեջբերումներ անեմ: Ամենահետաքրքրասերների համար մենակ ասեմ, որ ապրում եմ Կլերմոն-Ֆերան քաղաքում, սովորում եմ մագիստրատուրայում… ինֆորմատիկա: Թե ինչո՞ւ ինֆորմատիկա, ինչո՞ւ հենց Ֆրանսիայում, դարի հանելուկներից է, որի վրա տանջվում են աշխարհի բազում լայնաճակատ գիտնականներ… ես էլ համեստորեն կլռեմ:

Երկար էի մտածում, թե բլոգս ինչ լեզվով լինի: Իհարկե, անգլերեն գրելու դեպքում ընթերցողները գուցե շատ ավելի լինեն, բայց մյուս կողմից էլ հնարավոր է, որ նրանց շարքում հայտնվեն ֆրանսիացիներ, ովքեր հիմնականում անգլերենից էնքան հեռու են, ինչքան ես… ասենք, չաղանալուց: Դե էդ մի քանի հոգու համար հո ֆրանսերեն չե՞մ գրի… /տո ասա դու էդքան ֆրանսերեն պիտի իմանաս, որ գրես ;D / Բայց մեկ է, որպես հայատառ ինտերնետի զարգացման կողմնակից ու մեր լեզուն ահավոր շատ սիրող ու դրանով գրելուն կարոտ մնացած մեկը` մի կողm դրեցի թիթիզ բաները ու կանգ առա հայերենի վրա: Ով չհասկանա, ներող ))) Մեկ-մեկ, հատուկ տրամադրությունների դեպքում ձեր լեզուներով էլ կգրմրեմ, որ շատ վատ չզգաք: Իսկ նկարների լեզուն, հույս ունեմ, հասկանալի կլինի բոլորին:

Դե բարի սկիզբ, գնացինք!

Պիտակներ՝ , ,

enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:

=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 16 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: