A far far away blog

Posts Tagged ‘հայերեն

Էսօր գալուցս հետո առաջին անգամ նստեցի հասարակական տրասպորտ (կայարանից տուն գալը չհաշված), սիրուն առաջացա ու կանգնեցի իմ սիրելի տրամվայում. ցերեկվա ժամերին միշտ լիքն է լինում, նստելու տեղ հազվադեպ է ճարվում: Բայց դե էդ տրամվայում նույնիսկ կանգնելն է հաճելի: :) Մեկ էլ լսում եմ էդքան մարդու ղժբժի մեջ հենց իմ կողքից հայերեն բառեր են լսվում: Մտածեցի` լավ, 1 օր առաջ ես եկել, ականջներումդ դեռ հայերենն ա զնգում, ոչինչ: Բայց չէ է, հայերեն էր հաստատ: Շրջվեցի` տեսնեմ 2 երիտասարդ կին են ու   մի աղջիկ, հետո պարզվեց, որ նրանցից մեկի աղջիկն էր: Ընդ որում` մայր ու աղջիկ բացարձակ հայի նման չէին, չափից դուրս սպիտակամաշկ ու շիկահեր: Հա-հա, գիտեմ էն վարկածը, թե իբր հնում հայերը հենց էդպիսին են եղել և այլն, չնայած չեմ հավատում: Մտածեցի` էս զուգադիպություն է՞ր, որ գալուցս 1 օր հետո պիտի անծանոթ հայ տեսնեի էս հայերով աղքատ քաղաքում, էն դեպքում, երբ անցյալ 1 տարում ընդամենը 3 դեպք էր եղել, թե՞ շատացել են: Առաջին ցանկությունս իհարկե մոտենալն ու ծանոթանալն էր, բայց որոշեցի նախ մի քիչ լսեմ, թե ինչ են խոսում: Կատարյալ համոզվածություն ունենալով, որ ոչ ոք իրենց չի հասկանում.

— Լսի, էն մարդու մազերը հլը նայի:

— Ո՞ր մեկի:

— Աղջի՛, դե էն, էս կողմ արի տես, տեսա՞ր:

— Հա… էդ ի՞նչ ձևի ա կտրած, տեսնես բակերը խի՞ ա տենց խուզած:

— Բայց նայի, տակից սպիտակ մազեր են երևում:

— Աղջի՜, հա էլի, կարող ա՞ իրա մազերը չեն:

— Ուզո՞ւմ ես` գնամ քաշեմ, տեսնենք: Մուահահա:

Ծանոթանա՞լ: Չէ, գոհ եմ, շնորհակալ:

Պիտակներ՝ ,

enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:

=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 15 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: