A far far away blog

Posts Tagged ‘գնահատականներ

Վերջ, վեեեեերջ! Այսօրվանից արձակուրդս հայտարարում եմ սկսված: Woohoo!

Ինչ վաղուց չեմ գրել: Կարճ գրեմ միայն, որ մեր ամերիկացի շեֆի հետ հանդիպում ունեցա, որը տեղի ունեցավ մեր անգլախոսության խաղի զույգ օր, ու վերջապես երկար զրույց ունեցանք անգլերենով: Ընդ որում` ինքը սկսեց ֆրանսերենով, իմ առաջարկով անցանք անգլերենի: Վախենում էի` տակից դուրս չեմ գա, բայց լավ էր, նույնիսկ գովեց, թե իր էն ֆրանսիացի գործընկերների չափ եմ խոսում, ովքեր լիքը եղել են Ամերիկայում: :)

Պրակտիկայիս պաշտպանությունն էլ անցավ շատ լավ, նախորդ ուրբաթ էր: Երբեք չեմ մոռանա, թե ինձ ինչքան օգնեցին դրան պատրաստվել Միշլենի 2 ղեկավարներս: 2 անգամ նախապաշտպանեցի իրենց մոտ, ու լիքը ուղղումներ արեցին, խորհուրդներ տվեցին, սլայդերի բովանդակությունը, կառուցվածքն ու դասավորությունը էդ ընթացքում էնքան փոխվեց, որ համարյա ընդհանուր բան չէր մնացել 2-րդ անգամ: Ու էդ ամենից հեչ վատ չես զգում, որ տես, քո վրա սխալներ են բռնում, այլ իրոք մարդիկ անկեղծ ուզում են, որ ամեն ինչ հնարավորինս լավ լինի: Արդյունքում այդպես էլ եղավ: Պաշտպանությանս օրը արդեն ավելի ինքնավստահ էի, հատկապես, որ իրենք էլ էին ներկա: Դասախոսներս գոհ մնացին, արդյունքն իմացա մի քանի օր հետո` 16.5: Պարզվեց` ամենաբարձր գնահատականն է կուրսում, էդքան ստացել էին մեկ էլ 3 ֆրանսիացի տղա: Առաջին անգամ էստեղ ստացած գնահատականիցս իրոք գոհ մնացի! Էդպես ուրախ, թեթևած, ուսերիցս մի մեծ բեռ գցած ևս մի շաբաթ գնացի պրակտիկայի ու երեկ վերջին օրս էր:

ՏոպրակԵս սովորականի պես գնացի գործի, հատուկ ոչինչ չէի նախատեսել, չնայած էստեղ երբեմն փոքրիկ, համեստ հյուրասիրություն են անում նման առիթներով, ասենք, կռուասաններ են բերում: Բայց մի տեսակ անհարմար զգացի, փոխարենը որոշել էի Հայաստանից բերած փոքրիկ հուշանվերներ թողնել նրանց, ովքեր ամենաշատն էին ինձ օգնել ու ում իրոք շնորհակալություն ասելու կարիք էի զգում: Շեֆիս 2 օր առաջ հրաժեշտ տվեցի, արձակուրդ էր մեկնում, վերնիսաժից գնած փայտե գրիչ նվիրեցի` թմբուկներով: Շատ էր շոյվել: Մնացին փոքրիկ փայտե էջանշանները, որոնցից մեկը հասավ հարկի մյուս ծայրում նստող մի անչափ բարեհամբույր կնոջ, մյուսն էլ որոշել էի նվիրել մեր թիմին: Մինչ ես սպասում էի աշխատանքային օրվա ավարտին, որ հրաժեշտի ժամանակ նվիրեմ, մի կես ժամ էր մնացել, մեկ էլ վեր կացան մեր թիմի տղամարդիկ (դե կին չկա էլ :D), մի տեսակ իրար աչքով-ունքով անելով ու բզելով, “Allez, les garçons!” ասելով, մոտեցան Միշլենի սիրուն, գունավոր տոպրակով: Էնպես էի անակնկալի եկել, հեչ չէի սպասում: Պատկերացնում եմ` ինչ հիմար դեմքի արտահայտություն ունեի էդ պահին, ժպտում էի մինչև ականջներիս ծայրը, մի բան էլ ավելի: :D ՊայուսակՄիշլենի ռյուգզագ էին նվիրել ու գիրք` «Միշլենի սագան»: Ես էլ իմ հայկական այբուբենով, Արարատով ու ավանդական նուռ-խաղողով փոքր էջանշանը շուտ հանեցի, նվիրեցի: Վաղուց էին հարցնում, թե մեր լեզուն ինչպիսին է, ինչ այբուբենով ենք գրում: Տեսան, ուսումնասիրեցին, տառերը հաշվեցին, 39-ից մի կարգին զարմացան, Մասիսի մասին իմ կարճ մեկնաբանությունը լսելուց հետո լուրջ-լուրջ հայտարարեցին, որ փաստորեն թուրքերը գողացել են մեր սարը, ու ի վերջո կախեցին պատից: :) Դե հետո ոնց որ լինում է միշտ, բարեմաղթանքներ, հրաժեշտի խոսքեր… :)

Ամբողջ երեկո շարունակում էի ժպտալ, օրվա դրական լիցքերը շատ-շատ էին!
ՆվերՄիշլենի սագան

Advertisements

Վերջապես!!

Մինչև ամսի 22-ը դասի չեմ: Հրաշք :)

Մի հատ էլ վերջապես!!!

Էսօր` քննություններից 34 օր հետո, հրապարակեցին մեր արդյունքները: Իմ առաջին քննաշրջանն էր էստեղ, շատ էի վախենում, հատկապես, որ արձակուրդների ընթացքում կպած պարապելու փոխարեն Հայաստան էի գնացել` Նոր տարին նշելու, իսկ բոլոր 6 քննություններին գնացել էի եսիմ որտեղից բռնած մանրէից բորբոքված ու կարմրած աչքերով: Ու երկար սպասված արդյունքները… SMS եմ ստանում մեր կուրսի աղջիկներից մեկից. «Բարև, կիսամյակդ դրական ես փակել, ապրես: Հիմա կարող ես հանգիստ լինել: Բարի արձակուրդ!»: Պատասխանումս շնորհակալություն հայտնեցի ու գրեցի` համոզված եմ` դու էլ, ախր իրոք համոզված էի: Արագ գնացի համալսարան, պարզվեց` չէ: Ընդհանուր առմամբ պատկերը տխուր էր` 38 հոգուց միայն 15-ն են կիսամյակի դրական միջին ստացել, այսինքն` 20 միավորանոց համակարգով 10-ից բարձր: Ես 11-րդն եմ: Դե գլուխ գովելու տեղ ընդհանրապես չունեմ, որովհետև միջինս ընդամենը 10.758 է, բայց մնացածի հետ համեմատության մեջ վատ չի, որովհետև ամենաբարձր միավորներն էլ առանձնապես բարձր չեն: Մի հոգի 16 ու քանիս, մեկ ուրիշը` 13 ու քանիս, մնացած բոլորը` 13-ից ցածր: Իմ քիչ թե շատ մոտ ընկերները բոլորը կտրվել են :( Հբը… Ընդհանրապես, ֆրանսիական կրթական համակարգը լիքը թերություններ ունի, բայց դրան կանդրադառնամ մի ուրիշ անգամ, это совсем другая история!

Ամեն դեպքում գոհ եմ ու ուրախ` արձակուրդ է!

Ո~նց եմ քնելու…


enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:

=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 16 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: