A far far away blog

Archive for the ‘Զվարճալի’ Category

Էնքան եմ ծիծաղել: Շատ-շատ լավն ա, նայեք! :D

Ում դուր եկավ, խորհուրդ եմ տալիս դիտել նաև սա.

… ու հատկապես այս մեկը. :))

Պիտակներ՝

Ես ու ինժեներությունն իրար հետ կապ չունենք բարեբախտաբար, բայց եթե դիպլոմիս նայենք, ես էլ եմ “engineer” :)))

Պիտակներ՝ ,

Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ հայերը բողոքելու վարպետ են, թեմա լինի, բողոքենք: Ճիշտ է` լավ կյանքից չի գալիս, բայց դե… Ամեն դեպքում բողոքում են բոլորը ու էն էլ էսպիսի հետաքրքիր ֆորմատով: Համ իրենց ներսի կուտակվածն են ասում, համ էլ դրական լիցքեր են փոխանցում: Մեր ընդդիմությանն ու տարբեր հասարակական կազմակերպություններին առաջարկում եմ հետ չմնալ! Ուղղակի մերոնք կարող է էնքան ոգևորվեն, որ 1 բողոքերգի փոխարեն մեզ պարգևեն բողոքօպերաներ: :D

Ավելացում.

Այ եթե դուք լինեիք էսպիսի երգչախմբի անդամ, ինչի՞ց կբողոքեիք առաջին հերթին: Եթե նկատեցիք, թեմայի սահմանափակում չկա, բողոքները կարող են լինել  ահավոր անհեթեթ ու խելառ, համաշխարհային, զուտ կենցաղային, ինչպիսին կուզեք:

Ես, օրինակ, կբողոքեի լիքը բաներից, հենց այս պահին սրանք են տեղին` ինչո՞ւ եմ միշտ հիվանդանում ամենաթարս ժամանակ, երբ լիքը բան ունեմ անելու,  ինչո՞ւ պիտի սենյակիս պատուհանը բաց թողած ժամանակ ստիպված լինեմ 24 ժամ լսել արաբերեն խոսակցություններ, արաբական երաժշտություն ու Սկայփի ծլնգոցներ, ու ամենակարևորը` ինչո՞ւ է վաղը երկուշաբթի, հը՞: :D

Պիտակներ՝ ,

Միշլենում իմ ու ևս 9-10 հոգու անմիջական շեֆը մի երիտասարդ ֆրանսիացի է, նրա նմանները մի քանիսն են մեր հարկում, իսկ էդ բոլորի ղեկավարն ամերիկացի է, ով երևի վաղուց է էստեղ, շատ լավ խոսում է ֆրանսերեն: Թեև խոսում է ամերիկավարի, անգլերենի պես կլորացնելով, բայց ամեն դեպքում հաստատ շատ ավելի լավ, քան ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը` անգլերեն: Իր նման մի քանիսն էլ կան Ամերիկայից, շատ է լինում, որ միջանցքով քայլում են, միասին անգլերեն են բլբլացնում, իսկ մյուս աշխատողներին դիմելիս` ֆրանսերեն: Ուրբաթ օրը մի նոր ամերիկացի կին էր եկել, ֆրանսերեն չգիտեր, ստիպված ֆրանսիացիներն ամեն մեկն իր ուժերի ներածի չափով փորձում էր անգլերեն մի քանի նախադասություն կապել իրար, մի մասին հաջողվում էր, մյուսներին` ոչ այդքան:

Նույն օրը երեկոյան ստանում ենք նամակ հետևյալ բովանդակությամբ.

«Բարև բոլորին,

մեր թիմի համաշխարհային մրցունակությունը բարձրացնելու համար հունիսի 8-ից սկսած ղեկավար կազմը կխոսի`

— անգլերեն` ամսվա զույգ օրերին,

— ֆրանսերեն` ամսվա կենտ օրերին:

Խաղի կանոններն են.

  1. շրջանառվող հիմնական լեզուն շարունակում է մնալ ֆրանսերենը, բայց աշխատողներին հնարավորություն է տրվում բարելավել իրենց անգլերենը ղեկավար կազմի հետ,
  2. էլ. նամակագրությունը կլինի ֆրանսերեն` բացառությամբ ղեկավարների միջև նամակագրության, որը կարող է լինել նաև անգլերեն,
  3. միմյանց սխալները կուղղենք փոխադարձաբար և սիրալիր:

Սա պարզապես հնարավորություն է և ոչ մի դեպքում` պարտավորություն:

Հաջողություն ենք մաղթում: »

:)))

Փաստորեն վաղն անգլախոսության առաջին օրն է! :) Դե ես ամերիկացի շեֆերի հետ շփվելու շատ առիթներ չեմ ունենում, որովհետև պրակտիկանտ եմ ընդամենը, բայց դե շատ հետաքրքիր է` խաղը ոնց կանցնի:

Երբեք էս երգի երկրպագու չեմ եղել, բայց էսօր youtube-ում մի քանի վիդեո տեսա, որտեղ տարբեր տարիքի ոչ հայ ջահելներ երգում են կամ փորձում են մի կերպ երգել, ահագին ծիծաղել եմ :))) Ասեցի` ձեզ էլ ցույց տամ:

Եվ այսպես` Սիրուշո — Քելե-քելե:

Original version

“Covers” :)


enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:

=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 15 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: