A far far away blog

Հենո

Posted on: Հունիսի 19, 2013

Էնպես չի, որ եսիմինչ ֆուտբոլասեր եմ կամ ֆուտբոլից շատ եմ գլուխ հանում, բայց էս 2 օրը կպած հետևում եմ տարբեր ֆորումներում, թվիթերում ու սպորտային կայքերում, թե ինչ են գրում Հենրիխ Մխիթարյանի ու Լիվերպուլ նրա հնարավոր տրանսֆերի մասին:

Էնքան լավ բաներ կարդացի էս ընթացքում, էնքան գովասանք ու Լիվերպուլի երկրպագուների կողմից հրճվանք, որ ես Հենոյի տեղը լինեի, որդեն 7-րդ երկնքում կլինեի: Էդքան պոզիտիվի մեջ հազիվ մի քանի հոռետեսական կարծիք տեսա, օրինակ, այ էս ներքևինը թվիթերից, բայց դե գրողին շատ արագ ցուց են տվել` ով ով ա :D

Henrikh Mkhitaryan

Ու լավն էն ա, որ սովորաբար էսքան լավ բան որ կարդում ես որևէ հայի մասին, ոնց նայում ես, գրողների 90%-ի կամ անունը, կամ մականունը, մի բանը անպայման մատնում ա, որ հայ են, բայց էս դեպքում չէ, էլի, գրում են բոլորը աշխարհի տարբեր կետերից ու նույն ոգևորությամբ :)

Ամենահետաքրքիրն ինձ համար մի հոդված էր, որ գրվել էր դեռ 3 տարի առաջ ու ահագին լավ կանխագուշակում էր էն, ինչ կատարվում ա էսօր :)

Իսկ տրանսֆերի պատմությունից առայժմ բան չհասկացանք, ամեն րոպե նոր տեղեկություն էր հայտնվում, թե Մխիթարյանն արդեն Լիվերպուլում բժշկական հետազոտություն ա անցնում, հետո դեռ Հայաստանում ա, օդանավակայանում Լիվերպուլի մարզաշապիկներ ա ստորագրում արդեն, հետո էլ թե գնացել ա Ուկրաինա ու էդպես շարունակ: Իսկը էս թվիթի պես`

Conor Higgs@CHiggs_LFC

According to twitter, Henrikh Mkhitaryan has done what scientists have failed at for years and been in 7 different countries at once. #LFC

Բայց էս ամբողջ ակտիվության, բոլոր գրառումաթվիթերի երևի առնվազն 30%-ը կապված են մեր համար շատ սովորական, բայց արտասահմանցիների աչքերն ու լեզուն ցավեցնող Մխիթարյան ազգանվան հետ:

Էնքան բոլորը բողոքեցին դրա բարդությունից, որ արդեն կան արտասանության մասին վիդեո`

ու նաև մի այս սենց ոչ շատ ճշգրիտ, բայց հեշտ հիշվող ու ուրախ տարբերակ :Ճ

heno2

Mkhitaryan pronunciation hint

կամ ֆրանսիացիների առաջարկած “Aime qui t’as riant”

Մի քանի լավ թվիթ ու մեկնաբանություն էս թեմայով, ինձ ամենաշատ դուր եկածներից.

Joey Lewis@JoeeyLewis I hope Henrikh Mkhitaryan does go to liverpool so everytime the commentator says his name I can hit a ryan @Ryan_Lorimer #HenrikhMkHitARyan

oh you beauty@natefc

Henrikh of House Mkhitaryan, the first of his name, King of the Andals and the Rhoynar and the First Men #fireandblood

Steve Harrison@AintreeIron

If Papadopoulos, Mkhitaryan & Dzsudzsak all sign for LFC, I’m giving up my part time job making name templates for the back of the shirts!

Մի քանի հատ էլ էս ֆրանսիական ֆորումից ու վերջ`

“Si tu le cales bien, tu fais 548 au Scrabble avec un blaze pareil.”

“Liverpool veut Mkhitaryan, et Mkhitaryan veut un nom de famille.”

“Mieux que Jakub BLaszczykowski?”

“un lien de parenté avec Daenerys Targaryen?”

Փաստորեն yan-ը հիմա լիքը ասոցիացիաներ ա առաջացնում Game of Thrones-ի հետ, դա էլ վատ չի :)

Հենոոո, առա՜աաջ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:


=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 15 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: