A far far away blog

Վերջ ուսանողությանը!

Posted on: Սեպտեմբերի 19, 2010

Փաստորեն ստացվեց էնպես, որ խոստումս բացարձակ չկատարեցի ու հիմա բլոգումս գրում եմ միայն կյանքումս մեծ, լուրջ փոփոխությունների ժամանակ:

Վերջին անգամ գրել էի պրակտիկաս սկսելիս: Իսկ երեկ պրակտիկայիս վերջին օրն էր: Ու ահավոր լավ ստացվեց, որ հենց նույն օրը համընկան պրեֆեկտուրայի համար բժկական ստուգումներս ու նոր, արդեն ոչ թե ուսանողական, այլ աշխատանքային բնակության քարտիս (titre de séjour) ստացումը: Անցած շաբաթ պրակտիկայիս պաշտպանությունն էր, էսօր նոր վերջապես ամբողջ տարվա գնահատականներս ստացա փոստով, ու թեև դիպլոմս դեռ ձեռքումս չի, ամեն դեպքում արդեն հանգիստ շնչով կարող եմ ասել, որ վեեերջ, ես մագիստրոս եմ ու երկուշաբթի օրվանից սկսելու եմ աշխատել: :) Էլ ուսանող չեեեմ, վերջ քննություններին, կուրսայիններին ու այլ չարքերին :Ճ

2 օր առաջ էլ հրաժեշտի մաղարիչատիպ երեկո էի կազմակերպել պրակտիկայիս ֆիրմայում` էստեղ շատ ընդունված ավանդույթ, ամեն առիթով կազմակերպում են, մենակ խմելու առիթ լինի :)) Հիմնական թեման տարածս 1 շիշ հայկական «Ախթամար» կոնյակն էր, որը Փարիզի մի հայկական խանութից էի առել ու պինդ-պինդ պահել էդ օրվա համար: Նախ մի քանի հոգի Վիքիփեդիան քչփորելով հայտնաբերեցին, որ մեր կոնյակը 1900 թվին Փարիզում Գրան պրի ա շահել ու արժանացել «կոնյակ» կոչվելու իրավունքին, հետո էլ Չերչիլն էնքան տպավորված ա եղել Ստալինի նվիրած «Դվին» կոնյակով, որ սկսել ա տարեկան 400 շիշ պատվիրել: Դե իրենք էլ ոգևորված համտեսեցին, բայց քանի որ ավելի թեթև խմիչքների են սովոր` գինի, գարեջուր, հազիվ էին խմում ու բոլորը նույն բանն էին ասում` համեղ ա, լավն ա, մենակ թե շատ ուժեղ ա: :)

Հիմա հետաքրքիր տրամադրություն ա մոտս` մի քիչ տխուր, որովհետև արդեն հասցրել էի ահագին կապվել պրակտիկայիս տեղի ժողովրդին, բայց համ էլ ուրախ ու նոր, լավատեսական սպասումներով լի: :)

4 Responses to "Վերջ ուսանողությանը!"

Շնորհավոր Արփինչիկ ջան: :)

Շնորհակալ եմ, Արմինչիկ ջան :)

Շնորհավոր, Արփինե ջան։ :)
Լսի, բա ինչքա՞ն ես մնալու էդտեղ։ Թե՞ որոշել ես մշտական բնակություն հաստատել։

Շնորհակալ եմ, Ան ջան: :)
Մշտական բնակվելու մասին չեմ մտածում, ուղղակի պրակտիկայից հետո աշխատանքի առաջարկ եղավ, որոշեցի ինչ-որ ժամանակ էլ մնալ, աշխատել, փորձ հավաքել, բայց այ թե էդ ինչ-որն ինչքան կլինի, դեռ չգիտեմ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:


=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 15 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: