A far far away blog

Ի՞նչ է RSS-ը և ինչո՞վ են այն «ուտում»

Posted on: Հոկտեմբերի 30, 2009

rssiconՇատ անգամ եմ ընկերներիս հետ խոսելիս հայտնաբերել, որ քչերն են տեղյակ, թե ինչ է RSS-ը ու թե ինչով այն կարող է օգտակար լինել հենց իրենց համար: Ընդ որում, նրանց մեջ կան մարդիկ, ովքեր կա՛մ աշխատում են ՏՏ (IT) ոլորտում, կա՛մ պարզապես ամեն օր ինտենսիվ օգտվում են ինտերնետից, այսինքն` ոչ թե սահմանափակվում են одноклассники-ատիպ սոց. ցանցերով ու էլ. փոտ ստուգելով, այլ կարդում են նորություններ, տարբեր տեսակի բլոգներ կամ հենց իրենք են բլոգի հեղինակ: Շատ եմ լսում «Ո՞նց էր բլոգիդ հասցեն» ու «Վաաա՜յ, հա մոռանում եմ մտնեմ, կարդամ» տիպի արտահայտություններ: Նման պարագայում RSS-ը կարող է դառնալ ամենալավ օգնականը, ամեն ինչ ձեր փոխարեն հիշողն ու ժամանակը խնայողը: Եթե դու արդեն օգտվում ես էդ հրաշքից, էս գրառումը քո համար չէ: :)

Նախ, ի՞նչ է նշանակում հենց հապավումը` RSS — Really Simple Syndication: Սահմանումն ըստ wikipedia-ի.

RSS նշանակում է XML ֆորմատի ընտանիք, որն օգտագործվում է վեբի բովանդակության հավաքագրման նպատակով : Ամենատարածված օգտագործման եղանակն է ստանալ բլոգում կամ տեղեկատվական կայքում հրատարակված վերջին հոդվածների կարճ բովանդակությամբ ցուցակը : Դրանք ստանալու համար օգտագործողը պետք է գրանցվի ագրեգատորի միջոցով, ինչը հնարավորություն կտա տեսնել վերջին թարմացումները առանց կայք մտնելու :

Անգլերեն քիչ թե շատ իմացողներին առաջարկում եմ նայել էս տեսանյութը, որտեղ ամեն ինչ շաաատ մատչելի ձևով բացատրվում է:

Եթե դեռ պարզ չէ, թե ով ում բարեկամն է, ստիպված ես կարդալ մինչև վերջ: :)

Սկսենք սզբից: Ենթադրենք` դու ինչ-որ հաճախականությամբ հետևում ես 10 բլոգի, 5 նորությունների կայքի: Ամեն օր կամ 2 օրը մեկ կամ էլ երբ կհիշես մտնում ես էս բոլոր կայքերը ու նայում` քեզ համար նորություն կա՞, թե՞ չէ: Եթե նորություն լինում է, հրաշալի է, բայց ավելի հաճախ ստացվում է, որ մտնում ես հենց այնպես, որովհետև ոչ մի հետաքրքիր բան էլ չի լինում: Ու ստիպված մտնում ես 1 ժամից, 2 ժամից, ավելի ուշ… Իսկ հիմա պատկերացրու, որ ոչ թե դու ես ընկնում կայքի նորությունների հետևից, այլ ինքն է քեզ տեղյակ պահում ամեն անգամ, երբ նոր բան է հայտվում իր էջերում: Հենց դա է RSS-ի նպատակը: Հաստատ տարբեր կայքերում հանդիպել ես RSS-ի լոգոյին, նույնիսկ եթե չես իմացել, թե դա ինչ է: Օրինակ, իմ բլոգի վերին աջ մասում կա էսպիսի մաս:

rss

Օրինակ, առաջինի վրա սեղմելիս հայտնվում է ամբողջ բլոգի բովանդակության թեթևացրած, լրահոսի տեսք ստացած տարբերակը (RSS feed) ու դրան բաժանորդագրվելու հնարավորութուն: Եթե արդեն ունես Google account, այսինքն` օրինակ, Gmail հասցե, առաջարկվող տարբերակներից խորհուրդ եմ տալիս ընտրել Google Reader-ը ու տեսնել, թե ինչ է կատարվում: Եթե ամեն ինչ բարեհաջող է, լրահոսը պետք է արտապատկերվի Google Reader-ի պատուհանում:  Նշանակում է` բաժանորդագրումը կատարված է: Հիմա նույն բանը կրկնում ես այն բոլոր բլոգների ու կայքերի համար, որոնց հետևում ես ու այսուհետ բավական է միայն բացել Google Reader-ը` տեսնելու համար, թե որտեղ ինչ նորություն է հայտվել: Բաժանորդագրումը կարելի է կատարել նաև 2-րդ տարբերակով: Google Reader-ի էջում սեղմել “Add a Subscription” կոճակը և ներմուծել RSS հոսքի հասցեն: Reader-ները այդ լրահոսները կարդալու ծրագրեր են, շատ տարբերակներ կան, բայց Google-ինն ամենատարածվածն է: RSS Reader-ները հնարավորություն են տալիս միայն նյութերին ծանոթանալու: Կախված կոնկրետ բաժանորդագրված հոսքից` երբեմն չեն երևում նկարները կամ տեսանյութերը, դրանք ամբողջությամբ տեսնելու, ինչպես նաև մեկաբանությունները կարդալու կամ նորը ավելացնելու համար արդեն պետք է այցելել բուն կայքերը:

Այսպիսով, RSS-ը ինֆորմացիայի ստացումը դարձնում է ավելի մատչելի, արագ ու արդյունավետ:  Բայց այն կարող է օգնել ոչ միայն տեղեկություն ստանալ, այլ նաև ցուցադրել, կիսել մյուսների հետ: Օրինակ, այս բլոգի աջ մասում երևում են իմ լսած վերջին երգերը, վերջին նկարներս ու եղանակի տեսություն, ու էդ բոլորի կողքին նորից կա RSS-ի լոգոն: Այդ ամենն արվում է շատ հեշտ: WordPress-ում կա RSS widget, որը կարող ես ավելացնել բլոգիդ ու այնտեղ արտապատկերել ցանկացած RSS հոսք: Եթե ես ուզում եմ, որ իմ բլոգի այցելուները տեսնեն, թե ինչ երգեր եմ լսում հենց այս պահին, գնում եմ իմ Last.fm-ի էջ, գտնում RSS-ի նարնջագույն լոգոն,

Last.fm RSS

պատճենում հոսքի հասցեն ու այն ավելացնում wordpress-ում: Վերջ :)

Այսօր RSS տրամադրում են գրեթե բոլոր կայքերը, այնպես որ նույնը կարելի է անել picasaweb-ի, flickr-ի ու շաաատ ուրիշների համար: Ուրախալի է, որ այն տարածում է գտնում նաև հայկական կայքերում` հատկապես լրատվական:

Հույս ունեմ` գրառումս օգտակար կլինի շատերի համար: Եթե հարցեր ունենաք, գրեք: :)

Պիտակներ՝ ,

23 Responses to "Ի՞նչ է RSS-ը և ինչո՞վ են այն «ուտում»"

Արփին, ես էլ RSS չեմ օգտագործում :օյ

Բա սկսիր, իսկը ժամանակն ա :P

RSS-ի առավելություններից. եթե օրինակ բլոգերը ստետքաունթեր է դրել ի բլոգում ստուգելու համար ով ու երբ է մտնում ու կարդում, կզրկվի այն մարդուն հետապնդելու հնարավորությունից, ով իր բլոգին RSS-ով է հետևում :P

:)))
Ունիվերսալ հատկություն ա. մեկ առավելություն ա, մեկ` թերություն :P

MERSI:)

Խնդրեմ :) Համ էլ մոտ 1-2 շաբաթ է, ինչ ես Ձեր բլոգին էլ եմ բաժանորդագրված RSS-ի միջոցով :)

Rss-ը շատ լավ բանա. բայց չեմ կարողանում ինձ համոզել օգտվել RSS-ից: Մեղքի մի մասն ել երեևի Մոզիլլաիննա, որ FireFoxում RSS-ի պահը միքիչ անհարմարա սարքել… Իսկ Firefox-ին չեմ պատրաստվում դավաճանել :))

Ես էլ Ֆայրֆոքսին չեմ պատրաստվում դավաճանել, բայց օգտվում եմ RSS-ից: :p Կարող ա էդքան չեմ խորացել, որ մյուսների հետ համեմատեմ, ո՞ր պահն ա անհարմար:

Brief plugin@ install aneluc heto, shat harmara darel feed frowsing@. Xorhurd em talis du el porces.

Arp, hima shat kentronaca& chem, bayc harcnem eli, alarum em shat mta&em, pastoren site-um petq a et RSS-i button-@ lini vor karoghanas subscribe lines, aranc dra hnaravor chi, che?

Ba ete tenc a vonc es business linch-in subscribe eghel? es tegh chgta voch mi RSS-i link… kam el chem nkatel.

եթե էջում Rss-ի լինկ չես գտնում, browser-ի adressbar-ում նայի. եթե սայտը ռսս ունի ապա անպայման ետ հասցեի տողում ռսս-ի իկոնա ա լինում:

Aaa, shnorhakal em!!! gta addressbar-um =)

Հը՞, Մար, քանի՞ feed ունես արդեն: :D

Շնորհակալ եմ պատասխանի համար, էդ մի բանի մասին մոռացել էի գրել: :)

Յարգելի էնփիրա, քիչ առաջ google-ով փնտռտուք կատարեցի wordpress armenian բառերով, եւ կարդացի ձեր նամակը wordpress-ի հայերէն թարգմանութեան մասին: Ես արեւմտահայ են, կը խօսիմ եւ կը գրեմ արեւմտահայերէն, ի դէպ դասական ուղղագրութեամբ. սկսնակ մըն եմ այ.թի. ոլորտին մէջ, պլոկներու օգտագործումը` ներառեալ. բայց երկար ժամանակէ ի վեր ատենը մեյ մը միտքս կը զբաղեցնէր wordpress-ի հայերէն թարգմանութեան խնդիրը. այսօր առաջին անգամ ըլլալով այդ մասին սըրչ կատարեցի. ես կը փափաքիմ կատարել wordpress-ի արեւմտահայերէն թարգմանութեան գործը` դասական ուղղագրութեամբ.կը խնդրեմ ձեր օգնութիւնը. արդեօք կարելի? է ստանալ ձեր կատարած թարգմանութեան ֆայլերը. եթէ այո, ապա ես կը կատարեմ անոնց արեւմտահայերէնի վերածումը, չնայած գաղափար չունիմ որ ատիկա ինչպէս կը տեղադրեն` որպէսզի wordpress-ի վրայ երեւայ որպէս ընտրանք: Մեծ յարգանքով` Վարդան Թաշճեան-Լիբանան: Ի դէպ, ձեր գրառումները հետաքրքրական են եւ օգտակար:Շնորհակալութիւն:

Ողջույն, Վարդան: :)
Նախ ուրախ եմ, որ Գուգլի շնորհիվ հայտնվել եք այս էջում:
Ես միշտ ցանկացած նախագծի հայերեն թարգմանության ժամանակ կողմ եմ 2 տարբեր` արևելահայերեն ու արևմտահայերեն թարգմանությունների առկայությանը ու ողջունում եմ Ձեր նախաձեռնությունը: Այդ սկզբունքին չհետևելու վառ օրինակ է Ֆեյսբուքի թարգմանությունը, որը հատկապես սկզբնական շրջանում արևելա և արևմտահայերեննների ու տարբեր ուղղագրությունների մի մեծ խառնաշփոթ էր: Մեծ հաճույքով կօգնեի, բայց բանն այն է, որ ես նոր-նոր էի սկսել թարգմանությունը, ու քանի որ թարգմանությունների նախկին կայքը շատ անհարմար էր, չէի շարունակել: Հիմա մի քանի օր առաջ նոր կայք է բացվել` հարմար ու հարուստ տարբեր հնարավորություններով: Ի պատասխան Ձեր կարդացած նամակիս` wordpress-ի ղեկավարությունը ստեղծեց հայերենի էջը այդ կայքում: Հենց նոր մտա առաջին անգամ, նախկին թարգմանություններիցս ոչ մեկը չի պահպանվել, բարեբախտաբար շատ չէին: Կարելի է ասել, որ արևելահայերեն թարգմանությունն էլ զրոյական մակարդակի վրա է: Էնպես որ մնում է կա՜մ սպասել մինչև արևելահայերեն տարբերակը կավարտվի ու հետո դրա ֆայլերի հիման վրա ստեղծել արևմտահայերենը (գուցե ստիպված լինեք շատ երկար սպասել), կամ դիմել ղեկավարությանը հայերենի ևս մեկ տարբերակ բացելու խնդրանքով ու այդտեղ հիմիկվանից սկսել արևմտահայերենը:
Եթե էլի ինչ-որ բանով կարող եմ օգտակար լինել, անպայման դիմեք: :)

Ես էլ, ծրագրավորող լինելով, միայն վերջերս սկսեցի որոշ չափով RSS օգտագործել (Google Reader եմ օգտագործում), բայց մի անհարմար բան կա. Էն բլոգային գրառումները, որ միայն ընկերների համար են ու լոգին են պահանջում, RSS–ը չի բերում։ Նենց որ, Google Reader-ս ավելի շատ օգտագործում եմ տարբեր բլոգերի հասցեներ բուքմարք անելու համար։ Գուցե ինչ–որ բան սխա՞լ եմ անում։ Ինչ–որ ձև չկա՞ նման գրառումներն էլ ստանալու։

Հա, շատ լավ ես նկատել, Արշակ ջան, էդ մի բանի լուծումը ես էլ չունեմ: Դրա պատճառով ես պարբերաբար, ասենք, 0.5-1 ամիս ուշացումով եմ կարդում որոշ գրառումներ: Բայց դե իմ ցուցակում շատ քիչ մարդ կա, որ նման գրառումներ ա անում, նենց որ ես շարունակում եմ օգտվել Google Reader-ից, իսկ էդ մի քանի հոգու բլոգները այցելում եմ առանձին, ճիշտ ա`ոչ շատ պարտաճանաչ ձևով :///

շատ հետաքրքիր կլինի որ միքիչ կրուասանների մասին պատմես:)

Այյ!!! էս նյութը նվիրված ա նաև ինձ :D
Շատ էի ալարում, բայց առաջին քայլն արված ա! Ապրես Արփին ջան

enipra ես էսօր էտ RSS FEEd-ի պատճառով շատ եմ տանջվել..փորձեցի իմ բլոգի համար RSS ծրագիր տալ, մի կերպ ստացվեց (երևի)) բայց հետո տենց էլ չկարողացա RSS-լոգոն բլոգում տեցադրել (Blogger.com հարթակ)..հնարավորա ինձ էտ հարցում օգնեք????

Բարև, Նարեկ, էս ոնց որ թե ես ուշացա, ու արդեն ստացվել ա էն, ինչ ուզում էիք, հա՞ :) Նոր Ձեր բլոգում էի, ձախ կողմում rss-ի աշխատող լոգո էր:

Բարև enipra ջան..հա, ճիշտ էս նկատել, էլի խորհուրդներ էին տվել մեր հայ բլոգերները..մի կերպ ստացվեց)))) բայց հիմա էլ ուրիշ խնդիր կա, RSS ծածկույթում (http://feeds.feedburner.com/blogspot/PtVgHU) բլոգի յուրաքանչյուր նյութ ամբողջական ա ցուցադրում, բոլոր նյութերը իրար հետևից, մի քիչ անհարմարա..հնարավորա փոխել, որ նյութերի հիմնական մասը բացելուց հետո ցուցադրի???

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:


=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 15 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: