A far far away blog

Բացահայտում շագանակների կյանքից

Posted on: Սեպտեմբերի 28, 2009

Պապաս մի քանի լավ շագանակենու տեղ գիտի էստեղ: Անցած տարի մի անգամ գնացինք իբր հավաքելու, էն էլ հիասթափությամբ պարզեցինք, որ սեզոնը վերջացել է, ու մեզ միայն չորացած, ցամաքած մի քանի շագանակ (каштан) էր սպասում: Էսօր որոշեցինք չուշացնել ու նորից գնալ: Դե հավաքել ասածն էլ հո ծառ բարձրանալ չի նշանակում, այլ ուղղակի արդեն հասած, ընկածները գետնից հավաքել, իսկ էդպիսիք ահագին շատ էին, մի քանի րոպեն մեկ էլ նորերն էին ընկնում:

Ես էլ հավաքելու պրոցեսից էնքան հաճույք էի ստանում, որ ուզում էի անընդհատ նորերն ընկնեն, ես էլ հա հավաքեմ` առանց մտածելու, թե էդ հավաքածը հետո ո՞վ է էդքան ուտելու: :D Բայց էդ ամենը մի կողմ, ես ինձ համար մի փոքր բացահայտում արեցի. ամոթ ինձ, բայց չնայած էս տարիքիս` չգիտեի, թե շագանակներն ինչպես են աճում: Մեր իմացած պտուղը փշոտ, շատ ծակծկող գնդաձև կեղևի մեջ է: Սա արդեն հասած ու բացված վիճակում.

Շագանակ

Էս էլ մեր ավարը: Մի 2-3 կգ կլիներ ամենավերջում: :)

Ավար

5 Responses to "Բացահայտում շագանակների կյանքից"

Դե լավ, որ առիթ հանդիսացավ ասեմ, որ Շագանակին մեր (այսինքն Ղարաբաղի) լեզվով ասում են Շմբալուտ :-D

Մի հատ էլ բացահայտում ինձ համար, մեղղղղսի :)

Arp et &ar@ inch dzevi ya? (chgitem el shaganak vonc a angleren vor google image-em)
et qo nkarum voncvor pshalaric kaxva& lini et pshot “obyekt@” :=)))

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:


=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 15 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: