A far far away blog

Էլի հայեր

Posted on: Սեպտեմբերի 26, 2009

Էսօր գալուցս հետո առաջին անգամ նստեցի հասարակական տրասպորտ (կայարանից տուն գալը չհաշված), սիրուն առաջացա ու կանգնեցի իմ սիրելի տրամվայում. ցերեկվա ժամերին միշտ լիքն է լինում, նստելու տեղ հազվադեպ է ճարվում: Բայց դե էդ տրամվայում նույնիսկ կանգնելն է հաճելի: :) Մեկ էլ լսում եմ էդքան մարդու ղժբժի մեջ հենց իմ կողքից հայերեն բառեր են լսվում: Մտածեցի` լավ, 1 օր առաջ ես եկել, ականջներումդ դեռ հայերենն ա զնգում, ոչինչ: Բայց չէ է, հայերեն էր հաստատ: Շրջվեցի` տեսնեմ 2 երիտասարդ կին են ու   մի աղջիկ, հետո պարզվեց, որ նրանցից մեկի աղջիկն էր: Ընդ որում` մայր ու աղջիկ բացարձակ հայի նման չէին, չափից դուրս սպիտակամաշկ ու շիկահեր: Հա-հա, գիտեմ էն վարկածը, թե իբր հնում հայերը հենց էդպիսին են եղել և այլն, չնայած չեմ հավատում: Մտածեցի` էս զուգադիպություն է՞ր, որ գալուցս 1 օր հետո պիտի անծանոթ հայ տեսնեի էս հայերով աղքատ քաղաքում, էն դեպքում, երբ անցյալ 1 տարում ընդամենը 3 դեպք էր եղել, թե՞ շատացել են: Առաջին ցանկությունս իհարկե մոտենալն ու ծանոթանալն էր, բայց որոշեցի նախ մի քիչ լսեմ, թե ինչ են խոսում: Կատարյալ համոզվածություն ունենալով, որ ոչ ոք իրենց չի հասկանում.

— Լսի, էն մարդու մազերը հլը նայի:

— Ո՞ր մեկի:

— Աղջի՛, դե էն, էս կողմ արի տես, տեսա՞ր:

— Հա… էդ ի՞նչ ձևի ա կտրած, տեսնես բակերը խի՞ ա տենց խուզած:

— Բայց նայի, տակից սպիտակ մազեր են երևում:

— Աղջի՜, հա էլի, կարող ա՞ իրա մազերը չեն:

— Ուզո՞ւմ ես` գնամ քաշեմ, տեսնենք: Մուահահա:

Ծանոթանա՞լ: Չէ, գոհ եմ, շնորհակալ:

Պիտակներ՝ ,

14 Responses to "Էլի հայեր"

Այդպիսի դեպքեր իմ հետ հետ էլ են եղել իմ կարճ ուղևորությունների ընթացքում, ես էլ էի գոհ ու շնորհակալ :)

Այ սենց գոհ-գոհ ման ենք գալիս :)

Իզուր էլ էդքան գոհացել եք :))) Ես կծանոթանայի :P

Էս կոմմենտը հաստատ ստեղ չպետքա լիներ, բայց ուրիշ հարմար տեղ չգտա սա գրելու համար:

Շատ հետաքրքիր բլոգա!!! ես subscribe եմ լինւմ…

ՈՒ հրավիրում եմ իմ բլոգ: wfsunday.wordpress.com Հասցեով

Բարի գալուստ, Միքայել: :)
Ուրախ եմ, որ հավանեցիր: Հաճույքով հրավերդ ընդունում եմ: Ճիշտ ա` ավտոմրցումների սիրահար չեմ, բայց ՏՏ-ի մասին ու անձնական գրառումներիդ անպայման կհետևեմ: :)

Merci!! Բայց ճիշտն ասած չհասկացա թե ՏՏ ասելով ինչ ինկատի ունեիր…

Խնդրեմ: ՏՏ` Տեղեկատվական տեխնոլոգիաներ, IT-ի հայերեն համարժեքն ա: :)

Հաա.. պարզա… F1-ն էլ է հետաքրքիր բան: Խորհուրդ եմ տալիս հետաքրքրվել: Մանավանդ որ այդպիսի հարուստ ավտոսպորտային պատմություն ունեցող ընկերությունում ես աշխատում

Չեմ աշխատում էլ, 3.5 ամսվա պրակտիկա եմ անցել Միշլենում ու վերջ, բայց էդ ընթացքում տեսել եմ, թե իրենց աշխատասենյակներում ինչքան F1-ի պլակատներ կան փակցված, ինչքան շատ են խոսում դրա մասին, մեկ էլ գործարանում տեսել եմ, թե ոնց են արտադրվում հատուկ F1-ի հանար նախատեսված անվադողերը, որոնք վաճառքի ենթակա չեն, նույնիսկ շոշափել եմ :))) Շատ-շատ են հպարտանում էդ ասպարեզի իրենց ձեռքբերումներով:

Ես էլ էի ժամանակին հպարտանում իրենց ձեռքբերումներով F1-ում: Քանի որ սիրածս թիմերը էդ անվադողերն էին օգտագործում: Այդպես դառա իրենց Ֆանը: Մինչև որ դուրս չեկան ֆ1-ից:
Հիմա էլ եթե ինչ-որ մեկը ուզւմա իր մեքենային անվադողեր գնի, միշտ խորհուրդ եմ տալիս Միշլենի արտադրանքը:

Arp dzer mot Schumacher-i storagrutyamb poster chkar trcneir???

Չէ :)) Թե չէ ոնց որ աչքիս լույսն ա: :P

aveli lav vor achqid luys@ chi, ktayir indz, es el k&axei u pogh@ kkisveinq =))) (eli im OGG-n =)))))))))

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:


=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 15 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: