A far far away blog

Archive for Սեպտեմբերի 2009

Պապաս մի քանի լավ շագանակենու տեղ գիտի էստեղ: Անցած տարի մի անգամ գնացինք իբր հավաքելու, էն էլ հիասթափությամբ պարզեցինք, որ սեզոնը վերջացել է, ու մեզ միայն չորացած, ցամաքած մի քանի շագանակ (каштан) էր սպասում: Էսօր որոշեցինք չուշացնել ու նորից գնալ: Դե հավաքել ասածն էլ հո ծառ բարձրանալ չի նշանակում, այլ ուղղակի արդեն հասած, ընկածները գետնից հավաքել, իսկ էդպիսիք ահագին շատ էին, մի քանի րոպեն մեկ էլ նորերն էին ընկնում:

Ես էլ հավաքելու պրոցեսից էնքան հաճույք էի ստանում, որ ուզում էի անընդհատ նորերն ընկնեն, ես էլ հա հավաքեմ` առանց մտածելու, թե էդ հավաքածը հետո ո՞վ է էդքան ուտելու: :D Բայց էդ ամենը մի կողմ, ես ինձ համար մի փոքր բացահայտում արեցի. ամոթ ինձ, բայց չնայած էս տարիքիս` չգիտեի, թե շագանակներն ինչպես են աճում: Մեր իմացած պտուղը փշոտ, շատ ծակծկող գնդաձև կեղևի մեջ է: Սա արդեն հասած ու բացված վիճակում.

Շագանակ

Էս էլ մեր ավարը: Մի 2-3 կգ կլիներ ամենավերջում: :)

Ավար

Advertisements

Bride_GroomՄինչև հիմա մի քանի դեպք եղել է էստեղ, որ մտել եմ եկեղեցի ու հայտնաբերել, որ պսակադրության արարողություն է, մի քանի րոպե կանգնել ու հետևել եմ ընթացքին: Բոլորն էլ բավական համեստ էին, քիչ մասնակիցներով, առանց ավելորդ ճոխությունների: Բայց արարողության բուն ընթացքը շատ էր զարմացրել: Ֆիլմերում շատ եմ տեսել, որ հուղարկավորության ժամանակ բոլոր ցանկացողները արտահայտվում են, պատմում իրենց հիշողությունները: Բայց չգիտեի, որ պսակադրության ժամանակ էլ էդպիսի բաներ կան: ՈՒրեմն հյուրերի մի մասը հենց եկեղեցում վերցնում է բարձրախոսն ու շնորհավորում նորապսակներին, հիմնականում նախօրոք պատրաստած տեքստ են ասում, ինչը հաճախ ընդգրկում է ինչ-որ անակնկալներ, կատակներ, անեկդոտներ, հռհռոց, քույրիկիս ասած` մե ծիծաղ, մե ուրախություն: :D Մեր խիստ կանոնակարգված պսակադրություններից հետո էնքան անսովոր է էդ ամեն ինչը: Բայց պարզվում է` ամեն ինչը չի էդքան տարբեր:

Երեկ տեսնեմ ֆրանսիացի ծանոթներիցս մեկը Ֆեյսբուքում ինչ-որ ինձ անծանոթ մարդկանց հարսանիքի նկարներ էր դրել: Ամեն դեպքում հետաքրքրեց, մտա նայեցի բոլորը` զագս, պսակադրություն, հարսանիք: Ամեն նկարի հետ մտածում էի` բայց չէ, լավ, էդքան էլ տարբեր չեն, հայավարի բաներ էլ ունեն: Հարսն ու փեսան տեղաշարժվում էին լիմուզինով, ամեն ինչ սպասածիցս ճոխ էր, հարսանիք ռեստորանում` լիքը մարդ, մեեեեծ տորթ…  Հենց էս նկարներն էի փոխում ու համեմատական խառը մտքերի մեջ էի, մեկ էլ մեքենաների ազդանշանների ձայներ եմ լսում: Մի պահ նույնիսկ թվաց` Երևանում եմ: Նայեմ դուրս ու ի՞նչ տեսնեմ… այ քեզ զուգադիպություն, հարսանեկան մեքենաների շքերթ! Մանր ժապավեններով զարդարված մեքենաների հսկայական շարք, ամբողջ ուժով սիգնալ տալով, անցավ հենց պատուհանիս տակով: Ինչ-ինչ, բայց էս մի բանը եվրոպացիներից բացարձակ չէի սպասում: :))

Էսօր գալուցս հետո առաջին անգամ նստեցի հասարակական տրասպորտ (կայարանից տուն գալը չհաշված), սիրուն առաջացա ու կանգնեցի իմ սիրելի տրամվայում. ցերեկվա ժամերին միշտ լիքն է լինում, նստելու տեղ հազվադեպ է ճարվում: Բայց դե էդ տրամվայում նույնիսկ կանգնելն է հաճելի: :) Մեկ էլ լսում եմ էդքան մարդու ղժբժի մեջ հենց իմ կողքից հայերեն բառեր են լսվում: Մտածեցի` լավ, 1 օր առաջ ես եկել, ականջներումդ դեռ հայերենն ա զնգում, ոչինչ: Բայց չէ է, հայերեն էր հաստատ: Շրջվեցի` տեսնեմ 2 երիտասարդ կին են ու   մի աղջիկ, հետո պարզվեց, որ նրանցից մեկի աղջիկն էր: Ընդ որում` մայր ու աղջիկ բացարձակ հայի նման չէին, չափից դուրս սպիտակամաշկ ու շիկահեր: Հա-հա, գիտեմ էն վարկածը, թե իբր հնում հայերը հենց էդպիսին են եղել և այլն, չնայած չեմ հավատում: Մտածեցի` էս զուգադիպություն է՞ր, որ գալուցս 1 օր հետո պիտի անծանոթ հայ տեսնեի էս հայերով աղքատ քաղաքում, էն դեպքում, երբ անցյալ 1 տարում ընդամենը 3 դեպք էր եղել, թե՞ շատացել են: Առաջին ցանկությունս իհարկե մոտենալն ու ծանոթանալն էր, բայց որոշեցի նախ մի քիչ լսեմ, թե ինչ են խոսում: Կատարյալ համոզվածություն ունենալով, որ ոչ ոք իրենց չի հասկանում.

— Լսի, էն մարդու մազերը հլը նայի:

— Ո՞ր մեկի:

— Աղջի՛, դե էն, էս կողմ արի տես, տեսա՞ր:

— Հա… էդ ի՞նչ ձևի ա կտրած, տեսնես բակերը խի՞ ա տենց խուզած:

— Բայց նայի, տակից սպիտակ մազեր են երևում:

— Աղջի՜, հա էլի, կարող ա՞ իրա մազերը չեն:

— Ուզո՞ւմ ես` գնամ քաշեմ, տեսնենք: Մուահահա:

Ծանոթանա՞լ: Չէ, գոհ եմ, շնորհակալ:

Պիտակներ՝ ,

Երեկվանից մի համեմատություն է անընդհատ անցնում ուղեղովս` իմ էստեղ լինելը ինչքան է նման LOST-ին («Կորուսյալները»): Դե պարզ է` ինչքան նման է, մի 100 էդքան էլ նման չէ, բայց ինձ էս պահին մենակ նմանություններն են հուզում: :)

Հա, իմ սիրելի կորուսյալների պես ես էլ երկրորդ անգամ եկա էստեղ` առաքելությունս ավարտելու: Մինչև մեկնումիս գիշերը քիթս ու աչքերս լավ կարմրեցրած ու քանի-քանի անմեղ անձեռոցիկների զոհած մրսածության բոլոր հետքերը եկած-չեկած անցան, խզված ձայնս էլ վերականգնվեց: Ինձ համարյա էն հրաշք, բուժիչ կղզում զգացի: Իսկ ես գալուցս առաջ արդեն պատկերացնում էի, թե ոնց են ինձ օդանավակայանում շտապ առանձնացնելու ու տանելու ստուգումների` խոզագրիպի կասկածներով:  Շուրջբոլորս լիիիքը  ուրիշներ են` others. Դարման հենց իմ համալսարանն է, որ կա: Դե ֆլեշբեքերի առկայության մասին էլ չասեմ… ինչքան ուզեք` կան: Անհամբեր սպասում եմ, թե երբ կավելանան ֆլեշֆորուարդները, այ թե կհետաքրքրանա: Անհասկանալի սև ծխանման հրեշն էլ դեռ իդենտիֆիկացվում է: Կասկածներ կան, որ դա էստեղի անհաշիվ սևամորթ ուրիշների հավաքական մարմնացումն է: Ուշադրություն` Սոյերին գտնողին խոստանում եմ դեռ չստացած դիպլոմիս կեսը:

…սկսված է իմ սերիալի 2-րդ եթերաշրջանը, բաց մի թողեք!

Պիտակներ՝ ,

enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:

=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 16 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: