A far far away blog

Ժպիտ` մինչև ականջներիս ծայրը :)

Posted on: Հուլիսի 11, 2009

Վերջ, վեեեեերջ! Այսօրվանից արձակուրդս հայտարարում եմ սկսված: Woohoo!

Ինչ վաղուց չեմ գրել: Կարճ գրեմ միայն, որ մեր ամերիկացի շեֆի հետ հանդիպում ունեցա, որը տեղի ունեցավ մեր անգլախոսության խաղի զույգ օր, ու վերջապես երկար զրույց ունեցանք անգլերենով: Ընդ որում` ինքը սկսեց ֆրանսերենով, իմ առաջարկով անցանք անգլերենի: Վախենում էի` տակից դուրս չեմ գա, բայց լավ էր, նույնիսկ գովեց, թե իր էն ֆրանսիացի գործընկերների չափ եմ խոսում, ովքեր լիքը եղել են Ամերիկայում: :)

Պրակտիկայիս պաշտպանությունն էլ անցավ շատ լավ, նախորդ ուրբաթ էր: Երբեք չեմ մոռանա, թե ինձ ինչքան օգնեցին դրան պատրաստվել Միշլենի 2 ղեկավարներս: 2 անգամ նախապաշտպանեցի իրենց մոտ, ու լիքը ուղղումներ արեցին, խորհուրդներ տվեցին, սլայդերի բովանդակությունը, կառուցվածքն ու դասավորությունը էդ ընթացքում էնքան փոխվեց, որ համարյա ընդհանուր բան չէր մնացել 2-րդ անգամ: Ու էդ ամենից հեչ վատ չես զգում, որ տես, քո վրա սխալներ են բռնում, այլ իրոք մարդիկ անկեղծ ուզում են, որ ամեն ինչ հնարավորինս լավ լինի: Արդյունքում այդպես էլ եղավ: Պաշտպանությանս օրը արդեն ավելի ինքնավստահ էի, հատկապես, որ իրենք էլ էին ներկա: Դասախոսներս գոհ մնացին, արդյունքն իմացա մի քանի օր հետո` 16.5: Պարզվեց` ամենաբարձր գնահատականն է կուրսում, էդքան ստացել էին մեկ էլ 3 ֆրանսիացի տղա: Առաջին անգամ էստեղ ստացած գնահատականիցս իրոք գոհ մնացի! Էդպես ուրախ, թեթևած, ուսերիցս մի մեծ բեռ գցած ևս մի շաբաթ գնացի պրակտիկայի ու երեկ վերջին օրս էր:

ՏոպրակԵս սովորականի պես գնացի գործի, հատուկ ոչինչ չէի նախատեսել, չնայած էստեղ երբեմն փոքրիկ, համեստ հյուրասիրություն են անում նման առիթներով, ասենք, կռուասաններ են բերում: Բայց մի տեսակ անհարմար զգացի, փոխարենը որոշել էի Հայաստանից բերած փոքրիկ հուշանվերներ թողնել նրանց, ովքեր ամենաշատն էին ինձ օգնել ու ում իրոք շնորհակալություն ասելու կարիք էի զգում: Շեֆիս 2 օր առաջ հրաժեշտ տվեցի, արձակուրդ էր մեկնում, վերնիսաժից գնած փայտե գրիչ նվիրեցի` թմբուկներով: Շատ էր շոյվել: Մնացին փոքրիկ փայտե էջանշանները, որոնցից մեկը հասավ հարկի մյուս ծայրում նստող մի անչափ բարեհամբույր կնոջ, մյուսն էլ որոշել էի նվիրել մեր թիմին: Մինչ ես սպասում էի աշխատանքային օրվա ավարտին, որ հրաժեշտի ժամանակ նվիրեմ, մի կես ժամ էր մնացել, մեկ էլ վեր կացան մեր թիմի տղամարդիկ (դե կին չկա էլ :D), մի տեսակ իրար աչքով-ունքով անելով ու բզելով, “Allez, les garçons!” ասելով, մոտեցան Միշլենի սիրուն, գունավոր տոպրակով: Էնպես էի անակնկալի եկել, հեչ չէի սպասում: Պատկերացնում եմ` ինչ հիմար դեմքի արտահայտություն ունեի էդ պահին, ժպտում էի մինչև ականջներիս ծայրը, մի բան էլ ավելի: :D ՊայուսակՄիշլենի ռյուգզագ էին նվիրել ու գիրք` «Միշլենի սագան»: Ես էլ իմ հայկական այբուբենով, Արարատով ու ավանդական նուռ-խաղողով փոքր էջանշանը շուտ հանեցի, նվիրեցի: Վաղուց էին հարցնում, թե մեր լեզուն ինչպիսին է, ինչ այբուբենով ենք գրում: Տեսան, ուսումնասիրեցին, տառերը հաշվեցին, 39-ից մի կարգին զարմացան, Մասիսի մասին իմ կարճ մեկնաբանությունը լսելուց հետո լուրջ-լուրջ հայտարարեցին, որ փաստորեն թուրքերը գողացել են մեր սարը, ու ի վերջո կախեցին պատից: :) Դե հետո ոնց որ լինում է միշտ, բարեմաղթանքներ, հրաժեշտի խոսքեր… :)

Ամբողջ երեկո շարունակում էի ժպտալ, օրվա դրական լիցքերը շատ-շատ էին!
ՆվերՄիշլենի սագան

14 Responses to "Ժպիտ` մինչև ականջներիս ծայրը :)"

օյ, ի~նչ նրբանկատ են էս ֆրանսիացի տղաները, է~…

շատ հավես ա, ոնց որ կինո պատմես քուրիկ!!!
չէ, քեզ իրանք ձեռքներից բաց չեն թողնի Արփիշոկ, թող ամեն տարի էդպես ռյուգզագախառը հուզիչ հրաժեշտներ տան` 1-2 ամսից դիմավորելու նպատակով, ախր քո նման գանձիկ են գտել :)

Ճարներն ինչ, պարզվում է` 2 տարի իրար վրա իրավունք չունեն նույն պրակտիկանտին վերցնել, մի կերպ պիտի դիմանան: :D:D

ճարները` ամենալավ տարբերակը! էլ ինչի պրակտիկանտ?! մի խոսքով շեֆը գլուխ կհանի, դու մի խառնվի ;)
:*

Verjn a. es nuyn bany mi qani koxmic es nkarel, te esqan shat en nverynery? :)
Arp jan, gnahatakand shnorhavor, MISHT ARAJ :)

de heriq a, verj, tun ekeq. Ka-ro-tel enq!!!!

Շնորհավոր Արփինե ջան!!!!!

Բա ե՞րբ ես Երևան գալիս:

Եկել եմ, եկել, արդեն 1 շաբաթ ա!! :)
Երեկ նույնիսկ մի քանի ակումբցու եմ հանդիպել պատահմամբ: Ես դե բոլորին ֆոտոներով ու նիկերով գիտեի, բայց ինձ ոչ ոք տեղը չբերեց, մինչև չասեցի: Խոստացա հանդիպման գնալ! :))

Բա մի հատ հանդիպում չսադրե՞նք էտ կապակցությամբ: :))

Դու դեռ անցած արձակուրդից պարտք ունես :D :D :P

Ըհը, ես արդեն մտածում եմ սադրվելու ուղղությամբ: Արմինչիկին էլ եմ պարտք: :D

բայց ախր չես սադրվում է :Դ
մեզ երեկոներն է հարմար, քանի որ աշխատում ենք: Բայց Արմինչիկին շաբաթ երևի

Արփուկ (ոչինչ, չէ՞, որ քեզ էլ ՈՒԿացնեմ :D), վաղուց չես գրում, կարոտել ենք, չէ՞։ Մի բան գրի։ :)

Իհարկե ոչինչ: :) Երբեք նույնիսկ մտովի ինձ չէի ՈՒԿացրել, հետաքրքիր ա փաստորեն :D

Հայաստանից մի տեսակ գրելս չի գալիս, կվերադառնամ ու կշարունակեմ! Մի քիչ էլ դեռ ունեք կարոտելու: :P

Վայ, չգիտեի, որ դեռ Հայաստանում ես։ :)
Լավ, բա ե՞րբ ես հետ գալու (նենց եմ ասում, ոնց որ Ամերիկա ես գալու :D)։

Սեպտեմբերի 23-ին: Լավ էլ տեղը տեղին արձակուրդ ունեմ, չէ՞:)

Հա, ես կասեի՝ նախանձելի կերպով տեղը–տեղին։ :D

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:


=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 15 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: