A far far away blog

Կինը, սարքերն ու լարերը

Posted on: Հունիսի 24, 2009

Մեր աշխատավայրում պարբերաբար նոր համակարգչային սարքեր են հայտնվում` ըստ աշխատողների ավելացող պահանջների: Տեղադրողները մինչև հիմա միշտ տղամարդիկ էին, բերում են, շատ արագ տեղադրում, կարգավորում, ստուգում, ժպիտով հրաժեշտ տալիս ու գնում: Իմ կոմպի տեղադրումն էլ էր նույն կերպ, 15-20 րոպե հազիվ տևեց: Էսօր էլ աշխատողներից մեկին 2-րդ LCD մոնիտոր էին բերել, բերողն էլ` առաջին անգամ կին: Քանի որ ինձ շատ մոտ  էր, աչքի պոչով հետևում էի: Մտավ արագ, նիհարիկ էր, հազիվ մի 25-28 տարեկան, կիսատղայավարի հագուկապով ու շարժուձևով, մազերը չխնամված ու պոչ հավաքած, մի ահագին մեծ տուփ ձեռքին: Բերեց, արագ քանդեց արկղը, դատարկեց, սկսեց հավաքել եղած-չեղածը: Մոնիտորի ապագա տերը (տղամարդ) փորձում էր գոնե ձեռք մեկնել, լարերը ինքը միացնել, բայց դե նա դրա կարիքը բնավ չուներ: «Երկու մոնիտորներն էլ նույն բա՞նը պիտի ցույց տան»: «Այո»: Մի երկու հատ էլ շարքային հարց: Ճտ-ճտ-ճտ, վերջ, բոլոր անհրաժեշտ կարգավորումներն արեց հենց ոտքի վրա, բոլորին լավ օր մաղթեց ու կորավ: Հետո զգացի, որ դեռ մի քանի րոպե անընդհատ ինքն էր մտքումս, մտածում էի` տեսնես սիրո՞վ է անում էդ գործը… Է’, դե, ինչ ուզում է լինի, կնոջը չի սազում, էլի, նման գործ, չի սազում ու վերջ!

Պիտակներ՝ ,

5 Responses to "Կինը, սարքերն ու լարերը"

Նկարագրությունիցդ լրիվ պարզ էր, որ սիրով ա անում :)

Հա, ինձ էլ տենց թվաց։ :)

Ուրեմն` լավ չեմ նկարագրել, որովհետև ինձ համար էլ սկի պարզ չէր: :)) Ինձ թվաց, որ անում էր ավելի շատ մեխանիկորեն, ուղղակի իմանալով` ինչը ոնց, ինչից հետո, բայց ոչ առանձնապես հաճույքով: Եսիմ:

Arpin inch lav a ches asel “je kax&el, vor dzez dzer gor& chsazel”!
hastat dati ktar qez :))))))))))))))))))))))

:D
Ձեր Ամերիկաների հետ մի խառնի, ստեղ տենց բաների համար դատի չեն տալիս: :P

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:


=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 15 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: