A far far away blog

Ընդամենը 4 երկուշաբթի

Posted on: Հունիսի 15, 2009

Մինչև ուշ գիշեր ամենահայտնի ռուս դիզայների` Լեբեդևի ճամփորդական բլոգն էի կարդում` Ֆիջի, Գրենլանդիա, Նոր Զելանդիա, Ավստրալիա… Աստված իմ, ոնց էի նախանձում: Այդպես մարդ կարողանա վեր կենալ ուզած ժամանակ, վերցնել ֆոտոապարատը ու հայդե ուզածդ երկիրը: Մեկ գլոբուս, մեկ դու, գնա ուր ուզում ես:

Առավոտյան 6:50 մի կերպ անջատեցի զարթուցիչս, բայց երազս դեռ շարունակվում էր: Օդանավակայանում էինք փոքր քրոջս հետ (Սեդ :)): Ուր էինք գնում` չգիտեմ, բայց իբրև թե Փարիզում էինք այդ պահին ու պատրաստվում էինք թռիչքի: Ստուգումներ-բան… Քնաթաթախ ձեռքս ձգեցի, հեռախոսս բերեցի մոտ, աչքերս հազիվ մի փոքր բացեցի, 7:15 էր:  Միջանցքում ոտնաձայներ էին անընդհատ: Ըհը, հեսա էլի քույրիկս կմտնի ու կսկսի աղմուկով զարդերը քչփորել, գիտի էլ` տանել չեմ կարողանում, երբ էդպես է անում, չէ բայց, ինքն էսքան շուտ արթուն չի լինի: Մաման է հաստատ, այ հիմա դուռը կբացի ու կասի, որ ուշանում եմ: Աչքերս մի քիչ էլ բացեցի, շուրջս նայեցի:

Միջա՞նցք… ախր ես միջանցք չունեմ…

Քիչ մնաց` ընդամենը 4 երկուշաբթի:

Պիտակներ՝ , ,

8 Responses to "Ընդամենը 4 երկուշաբթի"

H@-b@,,, Arp poxi eli tomsd, shut ariiiiiii

վույ ամա~ն…
դու արի, ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՄ, ամբողջ ինտերնետի առաջ, զարդերը չեմ չխկչխկացնի, նախօրոք կվերցնեմ :)))

հա, Ա~րփ… մյուս տարի երբ ես հետ գալիս? հարմարացրու մայիսի 3-ին հա?.. այ տենց ձեռք-ձեռքի տված կգանք Փարիզից ;)

Խոստումդ ի կատար! :)

Մայիսի 3… Դու էդքան շո՞ւտ ես հետ գնալու, այ բախտիկյան: Ես մյուս տարի սեպտեմբերին եմ վերջացնելու, պրակտիկաս 5-6 ամիս պետք ա լինի, հբը: Դու էլ էնպես արա, որ մի քանի օր ինձ մոտ մնաս, նոր գնաս տուն: :)

Արփին, ինձ թվում ա դու արդեն Երևանում ես, բայց դեռ թաքնվում ես :P

Ըհը, Արմին, ճիշտ էլ թվում ա: :D 3 օր առաջ եմ եկել, դեռ միայն հարազատներիս ու ամենամտերիմներիս եմ տեսել, ավելի շատ հանգստանում եմ, բայց էս քանի օրն արդեն դուրս կգամ ՙթաքստոցից՚, կհանդիպենք: Հաստատ :))

Ուխ
Դե էս շաբաթ դեռ հանգստացի Արփին ջան, մյուս շաբաթ արդեն քեզ հանդիպումախեղդ կանենք :)))

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:


=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 15 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: