A far far away blog

Խաղանք անգլերեն!

Posted on: Հունիսի 7, 2009

Միշլենում իմ ու ևս 9-10 հոգու անմիջական շեֆը մի երիտասարդ ֆրանսիացի է, նրա նմանները մի քանիսն են մեր հարկում, իսկ էդ բոլորի ղեկավարն ամերիկացի է, ով երևի վաղուց է էստեղ, շատ լավ խոսում է ֆրանսերեն: Թեև խոսում է ամերիկավարի, անգլերենի պես կլորացնելով, բայց ամեն դեպքում հաստատ շատ ավելի լավ, քան ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը` անգլերեն: Իր նման մի քանիսն էլ կան Ամերիկայից, շատ է լինում, որ միջանցքով քայլում են, միասին անգլերեն են բլբլացնում, իսկ մյուս աշխատողներին դիմելիս` ֆրանսերեն: Ուրբաթ օրը մի նոր ամերիկացի կին էր եկել, ֆրանսերեն չգիտեր, ստիպված ֆրանսիացիներն ամեն մեկն իր ուժերի ներածի չափով փորձում էր անգլերեն մի քանի նախադասություն կապել իրար, մի մասին հաջողվում էր, մյուսներին` ոչ այդքան:

Նույն օրը երեկոյան ստանում ենք նամակ հետևյալ բովանդակությամբ.

«Բարև բոլորին,

մեր թիմի համաշխարհային մրցունակությունը բարձրացնելու համար հունիսի 8-ից սկսած ղեկավար կազմը կխոսի`

— անգլերեն` ամսվա զույգ օրերին,

— ֆրանսերեն` ամսվա կենտ օրերին:

Խաղի կանոններն են.

  1. շրջանառվող հիմնական լեզուն շարունակում է մնալ ֆրանսերենը, բայց աշխատողներին հնարավորություն է տրվում բարելավել իրենց անգլերենը ղեկավար կազմի հետ,
  2. էլ. նամակագրությունը կլինի ֆրանսերեն` բացառությամբ ղեկավարների միջև նամակագրության, որը կարող է լինել նաև անգլերեն,
  3. միմյանց սխալները կուղղենք փոխադարձաբար և սիրալիր:

Սա պարզապես հնարավորություն է և ոչ մի դեպքում` պարտավորություն:

Հաջողություն ենք մաղթում: »

:)))

Փաստորեն վաղն անգլախոսության առաջին օրն է! :) Դե ես ամերիկացի շեֆերի հետ շփվելու շատ առիթներ չեմ ունենում, որովհետև պրակտիկանտ եմ ընդամենը, բայց դե շատ հետաքրքիր է` խաղը ոնց կանցնի:

7 Responses to "Խաղանք անգլերեն!"

Ինչ հավես ա։ :)
Ի դեպ, արդեն մի քանի օր ա՝ խաղում եք, չէ՞։ Ո՞նց ա անցնում։

Արփին ջան անհամբեր սպասում եմ էդ խաղի արդյունքներին, անգլերեն խոսալու օրերին արդեն պատկերացնում եմ ինչ է կատարվելու. Քեզ պատմել էի, որ ֆրանսիացի դասախոսներից մեկը “Time is money” արտահայտությունն արտասանել էր հետևյալ կերպ [Տիմ իզ մոնէ]. Դե ուսանող ջան, արի ու հասկացի, թե ինչ է ասում.

Առայժմ արդյունքները հիասթափեցնող են: )))
3 զույգ օր է եղել մինչև հիմա, որից 2-ի ժամանակ ամերիկացիների հետքն էլ չերևաց մեր հարկում: 2-րդ օրն էլ մտավ էդ խաղի հիմնական նախաձեռնող ամերիկացին, ես էլ ուրախացա, անկախ ինձանից սկսեցի ժպտալ, մեկ էլ տեսնեմ սովորականի պես բոլորին “Bonjour” է ասում, իիի՜… Երբ հերթն ինձ հասավ, էլի նույնն ասաց, ես էլ ասեցի “Good Morning”, ժպտալով կրկնեց: :D Իմ անգլախոսությունն էդքանն է եղել մինչև հիմա: Փոխարենը հետո մի կես ժամ լսում էի, ոնց էր ֆրանսիացի շեֆս էդ մարդու հետ խոսում: Աս ջան, մոտավորապես նույն “Տիմ իզ մոնե” վիճակն էր: Ախր բանն էն ա, որ լավ էլ խոսում էր է հիմնականում, նկատի ունեմ` բառապաշարն ահագին հարուստ է, սխալներ քիչ է անում, մենակ էդ սարսափելի ակցենտն է համը հանում: Էդ օրվա վերջում շեֆս իմ հետ ֆրանսերեն խոսելիս ինչ-որ բառ անգլերենի նման կլորացնելով արտասանեց, հետո էլ ծիծաղելով ներողություն խնդրեց ու ավելացրեց` էսպես ա էլի լինում, որ մի օրվա մեջ 2 լեզու խառնում ես իրար: Էհ, մտածեցի` բա մեր ջանը քա՞ր է… :D
Որ խաղի մյուս «աշխարհներում» հետաքրքիր դեպքեր լինեն, կգրեմ: :)

Isk ed xaghum sunk utel ka? de, vor metsanas eli :-)

Օ՜, իսկ ի՞նչ են իմ այստեղ ստացած գիտելիքները, եթե ոչ սնկեր… :)))
Վերջում էլ կլինի «դռակոնի աշխարհը» (տես պաշտպանություն), ամրոցում (տես Միշլենում) փակված արքայադստրիկը (տես ես) կազատվի ու լոբու ծառով կգա տու՜՜՜ն: :D

ARPUUUUUUUUUSH! (apsos ches lsum vonc em asum:p)

vooonc em qez karoteeeeeel!

[…] շեֆի հետ հանդիպում ունեցա, որը տեղի ունեցավ մեր անգլախոսության խաղի զույգ օր, ու վերջապես երկար զրույց ունեցանք […]

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:


=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 15 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: