A far far away blog

Հիմա էլ ալժիրցի՞

Posted on: Մայիսի 10, 2009

Վաղուց էի նկատել, որ էստեղի արաբները ինձ մի տեսակ են նայում, ու կասկածում էի, որ արաբի տեղ էին դնում: Բայց ինձ հույս էի տալիս, որ թվում է, մանավանդ, որ Ասյան` հայ ընկերուհիս (բարև, Աս!), հա ասում էր, թե ախր հեչ նման չես է: :)  Բայց ախր տրանսպորտում, խանութում… ամեն տեղ իրենց հայացքները էլի կասկածների մեջ էին գցում:

Մի քանի օր առաջ խանութում էի: Ես էստեղ արդեն լավ կոփվել եմ հերթերի հարցում, սկզբում շատ անհամբեր էի, իսկ հետո սովորեցի բոլորի պես խելոք կանգնել: Բայց էս անգամ մի դանդաղաշարժ ու մյուսների վրա թքած ունեցող, ժամերով իր ոչուփուչ առևտուրը դասավորող ֆրանսիացի կնոջ ու խանութի կեսն առած, երևի մի 30 հոգանոց թուրք ընտանիքի հարս ու սկեսուրի պատճառով մոտ 10-15 րոպե հերթ էի կանգնած: Հերթի վերջից իտալական ակցենտ ունեցող բողոքավոր տատիկները կծողական բացականչություններ սկսեցին` թե էս ինչ վաճակ ա, հերթը առաջ չի գնում, գոնե մյուս կասսան էլ բացեն, այ քեզ bordel: :D Ես էլ էի նյարդայնացել, էնքան, որ ինձանից հետո կագնած ընդամենը մի հաց ունեցող երիտասարդին որոշեցի առաջ չթողնել, այնինչ սովորաբար կամավոր առաջարկում եմ: Դե ինքը հանգիստ կանգնած էր, իրեն զոռով առաջ չէր գցում, ձեռքի հետ էլ էդ հացը ծայրից սկսել էր ուտել ու օգնում էր իտալացի տատիկներին` թափված իրերը հավաքել: Սպիտակամաշկ տղա էր, կապույտ աչքերով ու բաց շագանակագույն մազերով… ու զարմանալիորեն արաբական ակցենտով: Ինքս ինձ մտածեցի` լավ, դեռ էնքան չկաս, որ ակցենտներն էդպես լավ տարբերես, իրենից ի՞նչ արաբ: Վերջը հազիվ հերթս հասավ, վճարեցի տոպրակներս վերցրի, կանգնեցի ավտոմատ բացվող դռների առաջ… մի քիչ էլ կանգնեցի, բայց չեն բացվում ախր: Կողքից էդ տղան ծիծաղախառը ժպիտով` էդ դուռը չի աշխատում, էս մեկով պիտի անցնես: Իմ հիմար վիճակից ես էլ ծիծաղեցի, ու միասին դուրս եկանք: Մեկ էլ ոչ մեկ, ոչ երկուս` արևելյան դիմագծեր ունես, արևելքից ես, ճիշտ ե՞մ: Այ քեզ աբստրակտ հասկացություն, արևելք էլ կա, արևելք էլ, դե ասեցի` մի քիչ:

— Սպասի գուշակեմ` հաստատ Ալժիրից ես:

— (Հըըըըը՞)Չէ:

— Բա որտեղի՞ց:

— Հայաստանից:

— Անհնար ա, չէ ախր: Տիպիկ ալժիրցու դիմագծեր ունես: — Ու մինչ ես կմտածեի, թե տեսնես դո՞ւ որտեղից ես, որ էդպես վստահ հայտարարություններ ես անում, ավելացրեց,- Իսկ ես ալժիրցի եմ:

— Ախր թարսի պես դու էլ հեչ նման չես ալժիրցու:

-Հա, գիտեմ:

Մինչ իմ տրամվայի գալը ինքը լիքը բլբլաց, հասցրեց պատմել, թե ինքը որտեղ ա սովորում, ապրում, ու որ փնտրում ա ալժիրցի աղջիկների, չէ՜, վայ, ուրիշ բանի չէ, հասարակ մարդկային շփման համար: :D Նույնիսկ հեռախոսի համարը տվեց, որ փոխանցեմ իմ ալժիրցի ընկերուհուն,  ինչը ես բնականաբար չեմ անի` չնայած իր մեծ ոգևորությանը: :))

Սաղ հեչ, բայց որ կասկածներս հաստատվեցին, էդ փաստ ա ու ոչ ուրախներից: :(

4 Responses to "Հիմա էլ ալժիրցի՞"

Արփին, դու աչքիս քամելիոն դիմագծեր ունես։ :D Բայց սա կարդալիս քեզ ակամա պատկերացրի արաբական հանդերձանքով, բանով, ու նենց մի տեսակ համահունչ պատկեր ստացվեց։ :D Դե, արևելցի ես, էլի։ ;)

Բայց տեսնես էդ ի՞նչ կասկածներ պիտի հաստատվեին կամ չհաստատվեին… :think

Իմ աչքին էլ: :D Ան, բայց լավ էլի, խղճա ինձ, մի հատ էլ ասա, որ նաև արաբական երաժշտությամբ ու պորտապարով ա պատկերը նույնքան համահունչ, ու ես ուղիղ գնամ մի կարգին կամուրջ ման գալու: :)))

Իսկ կասկածների պահով տես առաջին պարբերության վերջը: :)

Arpush, qon@ hl@ lav a, Aljir@ kargin tegh a, indz Germaniayum turqi tegh ein dnum, fu! stegh nscist em dardzel achkis..

Թուրքի տե՞ղ… էն էլ քե՞զ: Հեչ նման չես է, հեեեչ: Հայաստանում իմ իմացած «ամենագերմանացի» դեմքն ես ախր, Մար: Քոռ են եղել նմանացնողները: :D

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:


=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 15 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: