A far far away blog

Առևտրի օր կամ ուտելու շաբաթ :D

Posted on: Մայիսի 10, 2009

Էսօր պապան, ինչպես համարյա բոլոր շաբաթ-կիրակիները, երբ հատուկ պլաններ չունենք, գնաց գործի: Ես էլ որոշել էի տանը մնալ, գործերովս զբաղվել, բայց զգացի, որ վաղը հաստատ առանց հաց ենք մնալու, ասեցի` արագ գնամ խանութ, գամ: Տրամվային սպասելուց սկսեցի հեռախոսովս երաժշտություն լսել ու մտքովս անցավ, որ կարելի է պապային զանգել ու ասել, որ խանութ եմ գնում, բայց չուզեցի երգը կիսատ թողնել, շատ լավն էր, հետո էլ մտքիցս թռավ: Գնացի քաղաքի կենտրոն, տեսնեմ` մոտակայքում տոնավաճառ է: Պատկերացրեք մեր վերնիսաժի ու Բանգլադեշի տոնավաճառի խառնուրդը մինի, շաաատ մինի տարբերակով: Հետաքրքիր էր, չդիմացա, խանութիցս մի կանգառ շուտ իջա, որ տեսնեմ, թե էդտեղ ինչ հետաքրքիր բան կա: Շորեղենն անկապ էր ու խանութին հավասար գներով: Մի քանի գեղանկարներ կային, տնտեսական տարբեր ապրաքներ, հեռադիտակներ… Ինձ հիմնականում հետաքրքրեցին պայուսակներն ու զարդերը: Դե մեր վերնիսաժին հաստատ չէին հասնի ոչ բազմազանությամբ, ոչ որակով, բայց էնքանով էր հետաքրքիր, որ աֆրիկյան ու էլ չգիտեմինչական էին, յուրահատուկ գույներով, ձևերով: Վերջը մի կոստառիկացի աղջկանից ականջoղ ուզեցի գնել, մի 2 բառ փոխանակեցինք, հարցրեց, թե ես որտեղացի եմ, ասեց, որ ինքը ընդամենը մի հայ է ճանաչում, էն էլ Ամերիկայից էր: Մեկ էլ հիշեցի, որ ախր մոտս փող չկա, ունեցածս մի բանկային քարտ է, ո՞նց եմ վճարելու: Վազեցի դիմացի մայթ, փող հանեցի, եկա, մեկ էլ ասում է` մի վայրկյան, Հայաստանը ո՞ր մասում ա, Մարոկոյի մոտ չի՞, նոր իմ քարտեզի վրա ման եկա, չգտա: :)) Փորձեցի բացատրել մեր երկրի տեղը, փրկեց էն փաստը, որ գիտեր, որ Վրաստանը Ռուսաստանի մոտ է, դե մենք էլ որ Վրաստանի մոտ էինք, արդեն ինչ-որ բան ասում էր իրեն: Էդպես ասել-խոսելով անցանք գին գցելու պրոցեսին: Ու վատ չստացվեց, ասեմ: :) Վաղուց տենց հայավարի առևտուր չէի արել: :D

Հետո հիշեցի, որ ախր ես հաց առնելու էի եկել: Մի քիչ էլ մտա հագուստի խանութ, էս կողմ, էն կողմ: Վերջը մի կերպ հասա սուպերմարկետ: Ասեցի` լավ, քանի եկել եմ, կարգին առևտուր անեմ, հետո մի քանի օր պատրաստելու բան կունենամ: Տեղը-տեղին առա, ծանր տոպրակով նստեցի հետադարձ տրամվայը: Մտածեցի` լավ, այ հիմա իսկականից զանգեմ պապային, տեսնեմ, թե երբ է տուն գալու: Մի քանի անգամ զանգը գնաց, չէր վերցնում, աշխատանքային հեռախոսով էլ նույնը: Տարօրինակ էր: Եկա տուն, հազիվ հասցրեցի կոշիկներս հանեմ, մեկ էլ դուռը ծեծեցին: Բացում եմ` պապան է, մի մեծ տոպրակ առևտրով: Որոշել էր ինձ անակնկալ անել, գործից շուտ դուրս էր եկել ու խանութ գնացել` հաստատ համոզված լինելով, որ ես ամբող օրը պիտի տանը լինեի: :)

Մեր արածից կարգին ծիծաղեցինք, մի կերպ ինչը ստացվեց խցկեցինք իմ փոքր սառնարանի մեջ, ինչն էլ չէ, դարակներում: Ու տրամադրվեցինք, որ էս շաբաթ պիտի հավեսով ուտենք, որ էդքան ուտելիքը ու հատկապես հացը չփչանան: Էդ միտքը ամենաշատը մամայիս էր դուր եկել` վերջապես վրաներդ մի քիչ կերևա: :)

Պիտակներ՝

6 Responses to "Առևտրի օր կամ ուտելու շաբաթ :D"

http://www.webcamgalore.com/out.php?id=168
Կարոտաբաղձ հայերի համար։

:)

P.S. bari axorzhak!

Նորություն ասա: Էդ Հայաստանի մինուճար իբր live webcam-ը 1000 տարի ա կա: :P Չե՞ք ուզում Ինտերնյուսով մի հատ կարգինն առնեք, տեղադրեք ու որ իրոք live broadcast անեք, կողքից էլ կարող եք լուրեր-բան հաղորդել աշխարհով մեկ: :D

Համ էլ փաստորեն մեր մոտից լավ եղանակ ա Երևանում: Էսօր էստեղ կապույտ երկնքի նշույլ էլ չկա:

Փաստորեն, երկուսդ էլ իրար կարգին անակնկալ մատուցեցիք, էլի։ :D

Էստեղ՝ ԱՄՆ–ում, վերնիսաժի կամ յարմարկայի նման տեղեր չեմ տեսել, բայց խանութներ կան, որտեղ քո ասած աֆրիկյան ու չգիտեմինչական զարդեր ու բազմատեսակ զիզի–բիզիներ են ծախում։ Ես էլ թուլություն ունեմ տենց բաների նկատմամբ, հատկապես աֆրիկյան իրերը շատ հետաքրքիր ու յուրօրինակ են. ամեն անգամ տեսնելիս բերանիս ջրերը գնում են։ :D

Ոնց եմ քեզ հասկանում: :)

Ֆրանսիայի մյուս քաղաքներում չգիտեմ, ոնց է, երևի նման կլինի, բայց իմ քաղաքում նույնիսկ մի քանի էնպիսի տոնավաճառատիպ բան է լինում շաբաթ-կիրակի: Ես դեռ մենակ 3 հատի տեղը գիտեմ, բայց հաստատ էլի կլինեն: :)

Ան, նենց չէի սպասում քո գրառման մեջ յարմարկա բառը: :D:P Մեր ընտանիքում երբեք չենք օգտագործել ու ինձ մի տեսակ շատ խորթ ա, ինձ թվում էր` քեզ էլ, բայց փաստորեն էդքան էլ չէ: :D

Խայտառակ եղանք, փաստորեն։ :D Ճիշտն ասած՝ գոնե գրելիս միշտ տոնավաճառ էի գրում, էս անգամ չգիտեմ ոնց ստացվեց, որ հայերեն տարբերակի գոյություն մասին մոռացել էի ընդհանրապես։ :amachelu smaylik Չէ, էդ էն հազվագյուտ ոչ հայերեն բառերից ա, որ ընտանիքում օգտագործել ենք, պատկերացրու։ Ես էլ չգիտեմ՝ ինչի հետ ա կապված, բայց փաստ ա։ :D

Լսի, նոր նկատեցի. wordpress–ում արդեն reply կոճակ ա հայտնվել, հա՞։ Շնորհավոր։ :D Միշտ նենց էի նեղվում դրա բացակայությունից։ LJ–ում կար, իսկ էստեղ՝ չէ, անսովոր ու անհարմար էր մի տեսակ։

Դե լավ, տենց մի ամաչի, բառ ա, էլի: Բայց թե շատ նեղվես, ասա խմբագրեմ: :D

Իսկ reply կոճակն իրոք տոն ա, ընդհանրապես wordpress-ի վրա անընդհատ ինտենսիվ աշխատում են, հուսանք հարցումների արդյունքների տեսանելիությունն էլ շուտով կապահովեն: :)

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:


=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 15 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: