A far far away blog

Կառնավալ

Posted on: Ապրիլի 27, 2009

Ապրիլի 25-ին կառնավալ էր էստեղ: Թեև ամեն տարի էլ լինում է, ինձ համար առաջինն էր ու աննախադեպ: Բրազիլական կառնավալներին բնորոշ զարմացնող ճոխություն ու փայլ էդքան էլ չկար, պապան ասեց, որ ավելին էր սպասում, բայց ինձ շատ դուր եկավ: Բոլորն ուրախ էին, առաջին անգամ էի տեսնում էդքան մարդ մի տեղ էս քաղաքում, առաջին անգամ` էն էլ շաբաթ օրով, էն էլ անձրևախառը, տրամվայում ասեղ գցելու տեղ չկար, ու երևանյան երթուղայինների օրն էին ընկել, դուռը զոռով էր փակվում: Բոլորը շտապում էին քաղաքի կենտրոն: Փոքր բալիկների ուրախությանը ոչինչ չէր հասնի, քայլում էին զուգված, զարդարված, երեսներին նկարած, իսկական հեքիաթ: Իսկ ամենազարմանալին տարեց մարդկանց ակտիվ մասնակցությունն էր թե որպես հանդիսատես, թե որպես ծաղրածուներ կամ ինչ-որ միջնադարյան կերպարներ: Մի խոսքով` տրամադրությունը տեղն էր, գույներն էլ ինչքան ուզեք… ամբողջ ընթացքում մի միտք էր տանջում` բա մի կարգին ֆոտոապարատ չունենայի՞: :))

Մի քանի նկար առանց մեկնաբանության: Ավելի շատ նկարներ այստեղ:

Ընդամենն ուզում էի պարողների ընդհանուր պատկերի մոտ նկարվել, քաշեցին-տարան: :D

Պիտակներ՝

6 Responses to "Կառնավալ"

Ոնց եմ երազում կառնավալի ներկա լինեմ… Մեծ ախպերս Վենետիկի կառնավալին է եղել, ահագին տարբերվում է ֆրանսիական ու բրազիլական կառնավալներից :)

Իսկ հատկապես ինչո՞վ ա տարբերվում, Հայկ: Ջրի վրա՞ ա: :D

Հիմնականում հագ ու կապով :) Կառնավալի մասնակիցների մեծ մասը միջնադարյան շորեր են հագնում, տղամարդիկ թիկնոցներ են հագնում ու սև եռանկյունաձև գլխարկներ են դնում, կանայք էն ծավալուն շորերից են հագնում :))

Բրազիլականում ինչքան քիչ շոր հագնես, էդքան ավելի լավ :D :D

Arpin, nayum-nayum em u chem haskanum, es papikn inch e uzum qeznic?! voch karnavalayin shorov e, voch el arandznapes fransiacu artaqinov, bayc sha~t urax :)

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:


=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 15 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: