A far far away blog

Սիրում եմ eBay-ը!

Posted on: Ապրիլի 26, 2009

Մեր մտերմությունը սկսվեց 2008-ի հոկտեմբերի վերջին, երբ էլ չէի դիմանում առանց սեփական կոմպի ու ամբողջ օրը համալսարանի համակարգչային սենյակում ինտերնետով ընկած կոմպ էի ման գալիս, որ համ լավը լինի, համ էլ թանկ չլինի: Դե էստեղի խանութներում ամերիկյան գների համեմատ տեխնիկան լավ թանկ է, էլ չեմ, ասում, որ ստեղնաշարն էլ azerty է պարտադիր, ինչը ինձ, մեղմ ասած, չէր ոգևորում:

Տարբեր ինտերնետային խանութներ քչփորեցի, բայց վերջը հասա eBay ու մնացի: Ռիսկի գործոնը մեծ էր, հիմնականում աուկցիոններ էին` առանց “Buy it now!” կոճակի, իսկ աուկցիոնում եթե bid ես դնում ու հաղթում ես, չես կարող հրաժարվել, ստիպված ես առնել… Բայց դե լավ էժան բաներ կային ու արժեր փորձել: Ինչ ասես, որ չկար` էլ նոր, էլ օգտագործած, էլ անսարքության պատճառով գործարան տարած, վերանորոգած ու գինը գցած (refurbished)…. Երկար փնտրտուքից, ծանր-թեթև անելուց, մի քանի անգամ bid անելուց ու գործարքը չշահելուց հետո վերջապես գտա ուզածս մոդելը… HP TX սերիայի Tablet PC-ներ: Դա հաստատ սեր էր առաջին հայացքից!! : )

Մեջս բզիկ մտավ, որ դրանցից պիտի առնեմ, հատկապես, որ նկարչական թաբլեթս մոռացել եի Հայաստանում ու հիմա կունենայի 2-ը մեկում: Ու չնայած, որ էդ կոմպերն իրենց հնարավորություններով եսիմինչ չեն, մի քիչ թիթիզ, ժամանցային են, և կային ծրագրավորողին ավելի հարմար Դելլ ու չգիտեմ ինչ «լուրջ» ծնկադիրներ (էս բառը վերջերս եմ սովորել :D), վերջը ընտրեցի HP:

Կոմպս

Սերիայի առաջին մոդելներից էր` TX 1000, օգտագործած կոմպ, ասում էին` ընդամենը մի քանի անգամ միացրել են գովազդային նկարահանումներ անելու նպատակով, ոչ մի բանի ձեռք տված չի, ամեն ինչ գործարանային արտակարգ վիճակում է: Չնայած Երևանից տնեցիք ասեցին` հարիֆացնում ա, ես հավատացի: Ախր էս eBay-ը վստահության ընտիր համակարգ ունի, մարդիկ կան 10000, 100000 գործարքներ են արել ու 95-100% դրական վարկանիշ ունեն, Իմ կոմպի վաճառողն էլ էդպիսին էր: Կարդում ես այլ գնորդների կարծիքները` հրաշալի գործարք էր, խորհուրդ եմ տալիս, շատ բարեհամբույր վաճառող է, հաճույքով նորից կհամագործակցեմ եվ այլն… ու ակամա սկսում ես վստահել: Դիմեցի, ԱՄՆ-ից դուրս չէր ցանկանում ուղարկել, աչքները վախեցած են նիգերական ու այլ օյիններից, բայց ի վերջո տեղի տվեց: Ու եկավ լափթոփս ԱՄՆից երևի մի 20 օրում: Ամեն ինչ այնպես էր, ինչպես նախօրոք ասվել էր: Աքսեսուարների մեծ մասը սկի ցելոֆանից հանված էլ չէր: Մի քանի օր երջանկությունից տեղս չէի գտնում :D

Ու սկսվեց… մի քանի ամիս անց գնեցի նախորդ գրառմանս մեջ փնտրվող կուբիկ-ռուբիկը, որը Չինաստանից Ֆրանսիա ճամփի ծախսով նույնիսկ կրկնակի էժան էր, քան էստեղի խանութներում:

Կուբիկ-ռուբիկ

Կուբիկ-ռուբիկ

Հետո կոմպիս համար առա սիրուն շորիկ` պայուսակ, էլի, նորից Չինաստանից…. Խեղճին այդքան ժամանակ տկլոր էի պահել, հանցագործություն!

Պայուսակիկ

Պայուսակիկ

Դե չափերս չեմ անցնում կամ ինձ տալիս ազարտին, ուղղակի գնում եմ բաներ, որ էդ պահին իրոք պետք են ու էսպես թե էնպես պիտի առնեմ ինչ-որ տեղից: Համ էլ ինձ անակնկալներ եմ անում. ես էլ չգիտեմ, թե գնումս որ օրը կհասնի ու թե ինչպիսին կլինի: Անհամբեր սպասում եմ էն օրվան, որ կբացեմ հանրակացարանի փոստարկղս ու մեջը կգտնեմ թղթիկ` ձեզ փաթեթ է եկել, համեցեք էսինչ տեղը` ստանալու: Ու վազելով գնում եմ! Ամենազվարճալին կուբիկ-ռուբիկի ստանալն էր: Փոքր փաթեթ ու վրան գրված` toy :D  Մեծ աղջիկ ու դեռ խաղալիքներ է փոստով ստանում: :)

Հիմա աչքս կարգին թվային ֆոտոխցիկների վրա է, բայց դե էս անգամ երևի էդպես էլ մնա, որովհետև էդ մեկն առնելու դեպքում հաստատ կմնամ առանց հաջորդ տարվա ուսման վարձի: :))

13 Responses to "Սիրում եմ eBay-ը!"

Շնորհավոր լապտոպդ Արփին ջան: Լավ միտք ա գիտես? ես էլ ինչքան ժամանակ է, սպասում եմ որ լապտոպ բերեն ինձ համար, մոռացել էի eBay-ի մասին :)

Բարով բանեցնես :)

Լավ նկարներ կնկարես :)

Ապրեք: :) Դե արդեն համարյա կես տարի ա` բանեցնում եմ, լրիվ անբաժան ենք դարձել, նույնիսկ հասցրել ա հետս Հայաստան գնալ-գալ: :D

Շնորհավորում եմ բոլոր գնումները
արդեն 3 օր է փորձում եմ notebook գնեմ ebay ից, բայց վճարման պրոցեսից ոչինչ չեմ հասկանում, մտնու paypal ում գրանցվում եմ անպաըման կամ master կամ visa կամ american է ուզում, իսկ ես միայն arca քարտ ունեմ, ինչ անեմ ? Խնդրում եմ խորհուրդ տվեք, կամ պատմեք թե Դուք ինչպես եք վճարել:
Կանխավ Շնորհակալություն

մենք էլ տեխնիկան իբեյից բացի ուրիշ տեղից չենք առնում: Խաբվելու հավանակնությունը 0 ա, եթե նայում ես վաճառողի ռեյտինգին, իսկ դրա սարքովի լինելը բացառվում ա: Բացի այդ իբեյը ունի պաշտպանական համակարգ, որ կարող ես դիմել, եթե խաբեն…
Ու մեկ էլ ` նույն ապրանքը` թափ-թազա, եթե կարող ես մեկուկես, երկու անգամ էժան առնել խանութից, աբսուրդ ա խանութ մտնելը ընդհանրապես:

“եթե կարող ես մեկուկես, երկու անգամ էժան առնել խանութից” — պետքա լինի “քան խանութից”

Ես 3 անգամ կարդալուց հետո էդպես էլ մտածեցի: :D

Shnorhavorner hatkapes rubiki u ed paycar payusakiki hamar!!!
Jan!
karox a eBay-ov VivaCelli licqavorman cardn el estexic ejan nsti? zZzzzZzz…

photon el dzerq kgces, dimacir! Hesa Michelinum pashtond bardzracnum en, pagonnerd canracnum u photon odic ynknum a dzerqerid mej!!!!!!

ես էլ եմ շնորհավորում :)))) բարով

Գիտես չէ արդեն մի էջ օրա էս երկու գրառումներդ բացել ու լռվել են Ֆայրֆոքսիս մեջ, հա անցնում դառնում եմ վրայով ասում եմ հենց ազատ եղա կգրեմ ու տենց 2 շաբաթ :Դ

Շնորհավոր առածներդ, բարով օգտագործես :)

մի քանի բան եմ ուզում հարցնեմ, էսքան ժամանակ ինձ տանջող մի հարց կա: Նոթբուքդ որ առել ես ուղարկել են Ֆրանսիա, Ֆրանսիայում իրա վրա հարկ չե՞ն ուզել: Ես տենց բաներ որ ուզել եմ առնեմ միշտ մտածել եմ որ էտ երկրում հարկ պիտի ուզեն: Մեր ֆիրման որ ամազոնից գրքերա առնում ուղարկում են Հայաստան, գնում են մաքսազերծում են: Հիմա տենց բաների վրա ուշադրություն դարձնում ե՞ն:

Մեկել Կուբիկիդ մակերևույթը ոնցա: Գույները տիպերո՞վ են կպցրած, թե պլաստմասսանա ներկած: Իմինը տիպա կպցրած, սկսելա կողքերից պոkպkվել, :( Եթե պլաստմասսանա ներկած էտ չինացու լինկը ուղարկի ես էլ առնեմ ելի :rolleyes

Շնորհակալ եմ, Ներս: :)

Վերջապես ես էլ քո հարցերին պատասխանեմ:

Հայաստանում շատ բարդ ա էդ ամեն ինչը, երևի որոշ մարդիկ ուղղակի դրա վրա էլ են փորձում փող աշխատել: Էստեղ շատ պարզ ա, ոչ մի երրորդ կողմ չի խառնվում: Քեզ բան են ուղարկում, դու կամ գնում ես փոստից վերցնում ես` անձը հաստատող փաստաթուղթ ցույց տալով, կամ էլ ուղիղ բերում են տուն (իմ դեպքում հանրակացարան, ես հետո գնում ադմինիստրատիվ շենքից ստանում եմ): Կոնկրետ կոմպը փոստից եմ վերցրել ու շատ հանգիստ, ոչ մեկի սկի պետքն էլ չէր, թե տուփի մեջ ինչ է, ինչ արժի կամ քաշն ինչքան է:

Իսկ կուբիկս տիպերով չի, ներկած ա: Էս էլ վաճառողը: :)
http://myworld.ebay.com/abcdeshop/

Շնորհավորում եմ բոլոր գնումները
արդեն 3 օր է փորձում եմ նօտբուկ գնեմ իբեյից, բայց վճարման պրոցեսից ոչինչ չեմ հասկանում, մտնու paypal ում գրանցվում եմ անպաըման կամ master կամ visa կամ american է ուզում, իսկ ես միայն arca քարտ ունեմ, ինչ անեմ ? Խնդրում եմ խորհուրդ տվեք, կամ պատմեք թե Դուք ինչպես եք վճարել:
Կանխավ Շնորհակալություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:


=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 15 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: