A far far away blog

Կուբիկ-ռուբիկամոլություն

Posted on: Ապրիլի 21, 2009

Երևի բոլորն էլ կյանքում գոնե մեկ անգամ երազել են հավաքել փոքր ժամանակվա ամենամեծ հանելուկներից մեկը` կուբիկ-ռուբիկը:

Մի փոքր պատմական ակնարկ. որքան էլ հայերի մեծ մասը հաստատ մտածեն, որ էս Ռուբիկը մարդու անուն է, դե բնականաբար հայի, փաստ է, որ ոչ միայն ազգանուն է, այլև հունգարացու: Քանդակագործ ու ճարտարապետ Էռնո Ռուբիկը ստեղծել է խաղալիքը 1974-ին, բայց այն տարածում ստացել է 1980-ին: Այդ տարի արժանացել է Գերմանիայի տարվա խաղալիք մրցանակին ու մինչ այժմ ամբողջ աշխարհում համարվում է ամենալավ վաճառվող խաղալիքը:

Իմ առաջին ու, ինձ թվում էր, վերջին անհաջող փորձն եղել է մոտ 13 տարեկանում, երբ Երևանի էժան խանութներից մեկում չդիմացա 300 դրամով չառնելու գայթակղությանը: Դե էդ պահին մտքովս էլ չանցավ, որ խորանարդիկը հազիվ մի էդքանի էլ որակ ունենար ու որ մի քանի անգամ կտրուկ պտտելու արդյունքում մանր կուբիկների բաժանվելուց ու հավաքվելուց հետո վերջնականապես կտոր-կտոր էր լինելու: Դե ոչինչ, մեկ Է, հաստատ չԷի էլ սովորի հավաքել: Էն ժամանակ ինտերնետի հնարավորություններն էսքան լավ չէի պատկերացնում ու չգիտեի, որ ընդամենը մի քլիքով հնարավոր է կուբիկը հավաքելու հարյուրավոր ալգորիթմներ գտնել ու ինքնուրույն սովորել: Ինձ թվում էր` ուղղակի պետք է էնքան անկապ էս կողմ, էն կողմ պտտեմ, մինչև ինքն իրեն հավաքվի կամ ես ինչ-որ փայլուն գյուտ անեմ! Ջարդվելուց հետո դրանից ձեռք քաշեցի ու էն մոռանալն էր, որ մոռացա:

Ֆրանսիայում հենց առաջին շաբաթների ընթացքում նկատեցի, որ մեր (ուշադրություն!!) մագիստրատուրայի առաջին կուրսի ֆրանսիացի տղաներից մի քանիսը պարբերաբար հետները դասի են բերում լավ չլած, անկյուններում կարգին մաշմշած ու գույները գցած կուբիկ-ռուբիկներ: Շատ էի զարմացել, բայց ասեցի` դե մարդ են, զբաղվում են, էլի: Որոշ ժամանակ անց տեսա, որ հանրակացարանում իմ հարկի աղջիկներից մեկը` Ռեունիոն կղզուց, սենյակից առանց իր անբաժան խորանարդի դուրս չի գալիս, ու ոչ պակաս անբաժան 2 ընկերուհիներն էլ ամբողջ հարկով գոռգոռալով «բալետ» են անում, թե ըհը, քիչ մնաց, ընդամենը մի շարք, դե…. օօօ՜… հավաքեց!! :D

Հետո մեր կուրսի տղաները սովորական 3x3x3 խորանարդը մի կողմ դրեցին ու սկսեցին հետները բերել իմ համար լրիվ նոր գլուխկոտրուկներ` էլ քառանիստեր, էլ ինչ երկրաչափական մարմինների տեսք ասես որ չունեցող:

Իսկ այ վերջին նորությունն էս վերջին նկարինն էր` Rubik’s magic.  

Ես էլ եկա տուն, գործի դրեցի շատերին արդեն հայտնի իմ փնտրող-գտնողական հոբբին ու սկսեցի գուգլել էս տղաների անունները: Եվ ի՜նչ… բոլորը դուրս եկան կուբիկի համաշխարհային ասոցիացիայի անդամներ, Կլերմոն-ֆերանի տեղական մրցումների կազմակերպիչներ ու հաղթողներ… Մի քանիսը մասնակցել էին նույնիսկ Շվեյցարիայի առաջնությանը: Այ քեզ լուրջ բան! Իսկ ամենազվարճալին ու համ էլ տպավորիչն էն էր, որ youtube-ում գտա, թե տղաներից մեկ ոնց է ժամանակ պահում ու վեբ խցիկի առաջ կուբիկը հավաքում մի ձեռքով… հբը! Նույն youtube-ում ինչ ասես չկար Ռուբիկի հայտնագործության մասին, էքսպերտները ցույց են տալիս իրենց շնորհքը, կիսվում փորձով ու մատչելի ձևերով սովորեցնում ուրիշներին:

էդ օրվանից ցեցը նորից ընկավ մեջս ու սկսեցի խանութներում անպայման բաց չթողնել խաղալիքների բաժինները, բայց կուբիկ կամ չէր լինում, կամ ահագին թանկ էր: Ու էդտեղ ես ասեցի` հլը մի րոպե…

Մեկ էլ էն ասեմ, որ ի վերջո ձեռք բերեցի քննություններին պարապելու ամենաթեժ շրջանում ու չնայած դրան` հենց նույն օրն ամեն ինչ մի կողմ դրեցի ու ինտերնետի շնորհիվ սովորեցի հավաքել, հետո էլ` կամաց-կամաց աշխատել արագության վրա: Սկզբում կուբիկը վերադարձնում էի նախնական տեսքին մի 5-6 րոպեում, որովհետև քայլերը խառնում էի իրար ու ստիպված սկսում նորից: :D Դեռ լավագույն արդյունքս 1:53 րոպեն է, ինչն էլի ահավոր դանդաղ է: Շարունակում ենք բարելավել արդյունքները!

Իսկ թե վերջը որտեղից ճարեցի, հաջորդ գրառման մեջ: :)

8 Responses to "Կուբիկ-ռուբիկամոլություն"

Ռուբիկ կուբիկը փոքր ժամանակվա իմ ամենասիրած խաղալիքներից մեկն էր… Հիշում եմ հորքուրս հավաքելու ձևը ինչ-որ ժուռնալի միջից էր գտել, էդ էջը կտրել հանել էր ու ինձ էր նվիրել, որ սովորեմ :)

Սկզբում չէր ստացվում, ներքևի մասը չէի հասկանում ոնց պետք ա հավաքեմ, բայց ժամանակի ընթացքւոմ դա էլ սովորեցի :) Հետո արագության վրա սկսեցի պարապել ու ամենաարագը մեկուկես րոպեում սկսեցի հավաքել: Դրանից հետո էլ սկսեցի սպիտակի փոխարեն ուրիշ գույնից սկսել հավաքել:

Հիմա լրիվ մոռացել եմ հավաքելու ձևը, բայց քո գրառումը կարդալուց հետո էլի հավեսս տվեց: Երևի գնամ նորը առնեմ ու էլի սկսեմ հավաքել :)

Վու~յ, Արփու~ս, էս ինչքա~ն ուրախ-զվարթ, դրական ու բարի գրառումներ ես արել :) նոր կարդացի… հա~, հիշում եմ էն Ռուբիկին, դե ես իհարկե 5-6 օրում էլ չէի հավաքում` ի՞նչ անեմ անտաղանդ եմ… բայց ինձ էլ է միշտ դուր եկել էդ գունավոր գաղտնիքը… ինչ վատ է, որ էդ էլ է իրականում +/-ով չոր ու հաշվարկվող մաթեմատիկա…

Հը՞, Հայկ, էնքան հավեսի գցեցի, որ առա՞ր, թե դեռ փնտրում ես: :)

Սեդ, բայց դե ինչպես տեսնում ես, դեռ ուշ չի: :P

Արփիիիիիիիիին, էս ինչ կայֆ ա, ես քո բլոգից մեծ հաճույք եմ ստանում։
էս կուբիկները լրիվ ֆանտաստիկ են։ Գժություն։
Ապրես։

Հ.Գ. Բա մեզ համար Չինաստանից ի՞նչ ես բերելու…

Ձեր համար էլ Չինաստանից բերե՞մ, բա ամոթ չի՞… Չէ, ձեզ միայն ֆրանսիական նվերներ: :D:D:D

ԱԱԱԱԱ, ես էլ եմ կուբիկի մանյակ, բայց աչքիս ոչ օպտիմալ ալգորիթմով եմ հավաքում :( 2:00-2:30 եմ հավաքում;

8րդ դասարանում եմ վարակվել դասընկերոջիցս, սովորել հավաքել, մի տարի հետս քաշ էի տալիս, հետո կոտրվեց ու մոռացա իրեն: Էս տարվա սկզբից հիշել էի բզիկս բռնել էր; ինչքան նայեցի ստեղ չգտա, բոլորը ապուշություն են, որ ամեն մի բջիջ կուբիկի մի նիստը չկա, իբր նյութը ղնայելու համար, իսկ դրանք էլ նորմալ չեն պտտվում ու շուտ կոտրվում են:
Շուշանը գործուղում էր գնացել ԱՄՆ ենտեղից հետը բերեց, բայց ափսոս տիպերով ա, արդեն սկսելա պլոկրտվել կողքերից :(((

Իսկ դու ի՞նչ ալգորիթմով ես հավաքում: Կուղարկես մի քիշ բզբզեմ :rolleyes

Հա, էդ տիպերովից էլ կար ebay-ում, ինչ լավ ա դրանից չառա: :))

Ես էլ եմ լրիվ անկապ ալգորիթմով հավաքում, մյուս ալգորիթմներից դեռ սկի տեղյակ էլ չեմ: Հավաքում եմ նենց, ոնց սովորեցրել ա էս տղան, լրիվ սկսնակների համար ա.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:


=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 15 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: