A far far away blog

Այս անգամ ոչ երազում

Posted on: Ապրիլի 8, 2009

Այսօր առավոտյան կյանքումս առաջին անգամ բաց թողեցի կանգառս` մի քիչ մտքերով տարված, մի քիչ կիսաքուն, ականջակալներիս երաժշտությունն էլ մյուս կողմից: Լավ է` շուտ գլխի ընկա, իմ իսկական կանգառում տրամվայի դռները փակվելու ու շարժվելու ժամանակ: :))) Ընդամենը մի կանգառ քայլեցի, բայց դե թարսի պես հենց էսօր առանց այդ էլ ուշանում էի:

Մինչ այժմ երազումս լիիիիքը տեսել եմ, որ կանագռումս մոռանում եմ իջնել, բայց մտածում էի, որ իրականում դա ինձ չի սպառնում: :-/ Ի տարբերություն իրականի` երազում միշտ իբր ահագին ուշ եմ հասկանում ու հայտնվում եմ ինչ-որ անծանոթ տեղերում, հաճախ միևնույն հորինովի, երևակայական տեղում, որը տեսնելով էլ հենց պարզ է դառնում, որ կանգառս անցել եմ: Բայց հետաքրքիրն այն է, որ նման երազներումս երբեք չեմ խառնվում իրար, պանիկա բացարձակ չկա: :)

Մեկ էլ ահավոր շատ տեսել եմ, որ չստիկներով եմ գնացել դասի կամ ուրիշ մի տեղ, հույս ունեմ սրա նման գրառում էս երազիս մասին երբևէ չեմ գրի… :D

6 Responses to "Այս անգամ ոչ երազում"

lolo

es mi angam tenc dzmran@ hagnvel, verarkus hagel u durs ei ekel, u lift mtnelis haskaca vor chstiknerov em =)))

:)))) անհամբեր կսպասեմ չստիկներով դասի գնալու մասին գրառմանդ :)))

Հ.Գ. Ծնունդդ շնորհավոր Արփինե ջան :)

che-ha, Arpinen chstiknerov durs chi ga, inq@ menak qnelu handep tulutyun uni =))

Շնորհակալ եմ, Արմին ջան! :)
Իսկ չստիկների պահով ուզում եմ հավատալ Մարիամին, էնպդես որ դու տենց անհամբեր մի սպասի: :P

դե լավ, հանձնվում եմ ;)

Ես էլ եմ երազումս մեկ–մեկ տենց բաներ տեսնում։ Իրականում էլ մի երկու անգամ եղել է, որ կանգառս բաց եմ թողել, բայց առանձնապես լուրջ բան չի եղել, ուղղակի մի քիչ ոտքով եմ գնացել։ Բայց այ երազում լրիվ քո ասածի պես հայտնվել եմ ինչ–որ տարօրինակ ու անծանոթ վայրերում, նենց, որ իրականում հաստատ չէի կարող կանգառս բաց թողնելու հետևանքով էդ աստիճանի օտար վայրերում հայտնվել։ :D

Չստերով տնից դուրս եկած չկամ (տարօրինակ է, բայց փաստ՝ հաշվի առնելով, որ ես բացառիկ անջատված դեմք եմ), բայց այ մի քանի անգամ տարբեր տարիքներում ու տարբեր տեղեր գնալիս կամ գալիս մոռացել եմ պայուսակս վերցնել… Աչքիս մի օր հատուկ էդ պայուսակային պատմություններին նվիրված գրառում եմ անելու բլոգումս… :D

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:


=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 15 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: