A far far away blog

Անվադողերի թագավորությունում

Posted on: Ապրիլի 6, 2009

Այսպիսով, ապրիլի 1-ին, բոլոր կատակները մի կողմ թողած, լրիվ լուրջ-լուրջ հագնված, առաջին անգամ ոտք դրեցի Միշլեն (Michelin): Հենց մուտքի մոտ ժպիտով դիմավորեցին, հարցրեցին գալուս նպատակը, ու մի երիտասարդ ինձ տարավ այն շենքը, որում պիտի աշխատեի: Ինչպես հետո պարզեցի, նա իմ պրակտիկայի պատասխանատուներից մեկն էր ու աշխատելու էինք նույն սենյակում:

Նախ մի բոլ-բոլ պատմեց իրենց ընկերության կառուցվածքի, աշխատանքի սկզբունքների մասին, թեթևակի ներկայացրեց անվադողերի պատրաստման փուլերը ու բացատրեց կոնկրետ իմ պրակտիկայի թեման, որը արտադրական պրոցեսի տարբեր փուլերում անցկացվող տեստերի նախագծումն ու իրականացումն ապահովող ծրագիր պետք է լինի C#-ով: Աստված իմ: :D Դրան հետևեցin բաժնի 9 աշխատողների հետ ծանոթանալն ու ժպիտախառը ձեռքսեղմումները: 9 աշխատող, և իգական սեռի ոչ մի ներկայացուցիչ: :-/

Տարբեր տարիքի տղամարդիկ են, ովքեր ակնհայտ ուրախ էին իրենց կոլեկտիվում աղջկա հայտնվելուն, դեռ մի բան էլ մի քանիսը ինձ ուղեկցող ջահել ղեկավարիս` Ժան Բատիստին, ” Tu as de la chance!” տիպի անկապ կատակներ էին ուղղում, խեղճն էլ կարմրում էր: :))

Մեր սենյակում 3 հոգի ենք: Ինձանից ու Ժան Բատիստից բացի կա Ստեֆանը, որը 30-ն անց, ինչ-որ նիհար շունիկի դեմքով ու համապատասխան մազերով մեկն է, ում բառապաշարի անփոխարինելի մասն են կազմում հետևյալ արտահայտությունները` “Carrément”, “Tu m’étonnes!”, “Nickel!”:

Ամենազվարճալին էն է, որ աղջիկների զուգարան գնալու համար կամ պետք է դուրս գալ ընդհանուր միջանցք, բեջով պաշտպանված դռնով մտնել հարևան բաժինը, հետո նույն ճանապարհով վերադառնալ, կամ պետք է անցնել տղաների զուգարանի միջով: Ինձ խորհուրդ տվեցին օգտվել երկրորդ տարբերակից, ես էլ մինչև հիմա ամաչելով, բայց կիրառում եմ: :D

Ընդմիջմանը մի քանի գործընկերներիս հետ կերանք Միշլենի ճաշարանում, որը մի քանի շենք այն կողմ է: Ինձ էլ` որպես առայժմ մշտական բեջ չունեցողի, կասսայում հաշվեցին դրսի մարդ ու մի թիվ կրակեցին, ես էլ ստիպված տենց թանկ-թանկ կերա, ճարս ինչ:

Ընդմիջումից հետո բաժնի ղեկավարը` զարմանալիորեն երիտասարդ անձնավորություն, անձամբ ինձ ընդունեց, առաջարկեց հենց սկզբից անցնել «դու»-ի ու շարունակեց Միշլենի ստեղծման, աշխարհում ունեցած հաջողությունների պատմությունները, ես նույնիսկ կասեի առասպելներն ու դյուցազնավեպերը :D, ինչից հետո միասին նայեցինք մի քանի րոպեանոց մի տեսնայութ` անվադողերի պատրաստման մասին: Երբեք չէի մտածի, որ իմ աչքին միշտ ռեզինի կտոր երևացող այդ կլոր զանգվածն իրականում լիիիիքը շերտերից է կազմված ու էդքան խառը ստեղծման պրոցես ունի: Բայց դե դա միակ կետն էր, որ ինձ հետաքրքրեց, թե չէ ժպիտս ու դեմքիս հիացական, հետաքրքրված արտահայտությունը հիմնականում շինծու էին:

Ղեկավարը իր պարտքը համարեց նաև ըստ ընդունված ձևերի ինձ ներկայացնել անվտանգության կանոնները, թե որ ազդանշանի դեպքում պետք է անմիջապես լքել շենքը, որի դեպքում ուղղակի իրերը հավաքել ու հրահանգի պատրաստ նստել: Վերջում էլ, ժպտալով ու ինքն էլ ընդունելով, որ դա անում է ուղղակի, քանի որ կարգն է այդպիսին, ինձ տարավ միջանցք ու ներկայացրեց էվակուացման քարտեզը: Ու որոշեցինք միասին հուսալ, որ իմ այնտեղ գտնվելու ընթացքում դրանից օգտվելու անհրաժեշտություն չի լինի: :))))

Նաև տեղեկացրին, որ ինձ համար նախատեսված համակարգիչը դեռ չի հասել, կլինի մի քանի օրից, իսկ մինչ այդ ես պիտի օգտվեմ էստեղի չափանիշներով մի հնադարյան կոմպից: Տվեցին համակարգին միանալու իմ անձնական անունն ու գաղտնաբառը, որը չնայած տառերի, թվերի ու սիմվոլների պատահական հերթականությանը հաջողությամբ պարունակում էր “jrik” տառաշարը, որ ինձ մի լավ ժպտացրեց:

Համակարգին միանալը միացանք, իսկ այ դեպի ինտերնետ մուտքը բացելու համար պետք էր տեստ անցնել: Մինչ տեստը սկսելը կանոններ: Ու այ քեզ բան, պարզվում է, որ համարյա ոչինչ չի թույլատրվում անել իրենց ինտերնետով. բացի էն ամենից, ինչ ամեն տեղ է արգելված, այստեղ արգելված են նաև ամեն տեսակի չաթերը, մեսսենջերները, ֆորումները, ուշադրություն` Միշլենի վեբ մեյլից զատ էլ. փոստի այլ ծառայությունները… օ, իմ սիրելի Ջիմեյլ… և ամենադեմքությունը` Միշլենի մրցակիցների վեբ կայքերը: Ահավոր վախեցած են իրենց անունի, հեղինակության և իհարկե անվտանգության համար, հանկարծ կարող է դու իրենց պատկանող IP-ով մտնես եսիմ ուր կամ ավելի վատ` ինչ-որ մեկը կարող է զարտուղի միջոցներով ինֆորմացիա գողանալ քո մտնելու արդյունքում: Ուուուուո՛՛՛ւյյյ…
Դե տեստը հեչ, ստից բան էր ու չնայած մի քանի սխալ պատասխան տվեցի, էլի եսիմ ոնց մաքսիմում բալ տվեց: Հաշիվս բացեցին ու… արդեն քանի օր է չեմ կարողանում ոչ ինտերնետին միանալ, ոչ գոնե նորաբաց մեյլիցս օգտվել: Ասում են` շուտով դա էլ կլինի: Սպասենք: :)

Դե ինչ, ես շարունակեմ բացահայտել էս նոր աշխարհը, ամենահետաքրքիր մասերն էլ կպատմեմ!

Պիտակներ՝ ,

14 Responses to "Անվադողերի թագավորությունում"

Հիմա վերջը չհասկացա դու գոհ ես թե գոհ չես :Դ :Դ

Մեկել ես չեմ պատկերացնում էտ ՑՓ -ով ինչ պիտի գրեք որ տեստ անի

կայֆ կյանք ես անում :)))))

Մի խոսքով բիզնես լեդի ես դարձել :))

Աննա, ես էլ վախենում էի էսքան երկար ոչ մեկ չի կարդա: :)

Ներսես, գոհ եմ, գոհ: :D Իսկ էդ C#-ով ծրագիրը իրականում տենց խելոք չպիտի լինի, որ ինքը տեստերը անի, այլ ընդամենը պիտի հնարավորություն տա, որ օգտագործողը տեստերը պլանավորի, ղեկավարի, անցկացնելուց հետո էլ գա, արդյունքները մուտքագրի: :)

impression, դե որ առավոտյան շուտ արթնանալու դաժան պահը հանենք, մնացածը հավես ա: :))

Ռուֆուս, շատ չէ, միիիի քիչ: :D

Հ.Գ. Օրինակ ինչո՞ւ էստեղ հնարավորություն չկա LJ-ի նման ամեն մեկնաբանությանը առանձին պատասխանելու: Սենց մի տեսակ անկապ ա: :-/

Arp jan shat haves es grum!!! Es el Viennese Art and Design-i dasin nsta& qo post-ern em kardum =)
Isk inh dress code a? Hima jeans kareli ya te che?

Ham el inch a nshankum “Carrément”, “Tu m’étonnes!”, “Nickel!”? Cementn u nikel@ haskanali ya, bayc en mejteghin@…?

Mariam, design-d durs ekav :)

Anna:

Shnorhakal em =)

Nkati unes site-um teghadra& ashxatanqners?

էս մեկը չէի կարդածել :) հենծ նոր կարդացի ու ահագին ծիծաղացի կարդալու ընթածքում:)

համել ստեղ էլ կարաս ամեն մի մեկնաբանությանը առանձին ռիփլայ անես, երևի ուշադիր չես եղել:)

Յաաա, փաստորեն մարդ կա, որ դեռ էս հնությունները կարդում ա, ուրախ եմ :)

Համ էլ էն ժամանակ էս առանձին reply-ները չկային, հետո են ավելացրել: :P

հիմա էլ ծիծաղում եմ նախորդ գրածս մեկնաբանության Ծ-երի վրա:

:))))
Առաջին անգամ կարդալուծ սկի չնկատեծի էլ :D :D

մեղավորը Ստիվ Ջոբսնա:)

ես ՄակՕս-ում ուրիշ ա հայերենի լեյաութը. բոլոր սխալներս դրա պատճառով են :)

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:


=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 15 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: