A far far away blog

Ուսանող լինելու վատ կողմերից…

Posted on: Մարտի 16, 2009

Տանել չեմ կարողանոմ կիսամյակի կամ ուսումնական տարվա վերջին շաբաթները, հատկապես ամենավերջինը` ահավոր լարված, նախաքննական:  Լիքը կուտակված նյութ, առաջադրանքներ,  ամեն փախած առաջադրանքի համար անպայման գրավոր բառ-բառ բացատրություն, պակասող լեկցիաների պատճենում, գիշերները պարապել, պարապել… Ֆու: Գոնե քննություններից առաջ մի շաբաթ արձակուրդ տային, որ մարդ հանգիստ կարդար ցերեկները, ոչ թե դասերից հետո, հոգնած, էն էլ մի 2 ժամ քնելուց հետո, որ գիշերվա տեղը հանի: Հա ու չասեք` տարվա ընթացքում ա պետք պարապել: Բազմիցս համոզվել եմ, որ էդ տարբերակն ինձ մոտ չի անցնում: Բլոգս էլ լրիվ արհամարհել եմ: Մի տեքստային ֆայլի մեջ արդեն լիքը թեմաներ եմ հավաքել, որոնց մասին ուզում եմ գրել, բայց պահում եմ, որ քննություններից հետո հանգիստ նստեմ ու կարգին գրեմ: Ո՜նց եմ գրելու էէէէ… մմմ… Գարուն

Իսկ գարունն եկել է ամբողջ թափով, շատ ջերմ ու սիրուն: Ծառերը ծաղկել են, ֆրանսիացիները ոտուձեռ ընկած խնամում են իրենց տնամերձ փոքրիկ ու սիրուն հողամասիկները: Արդեն որերորդ օրն է` ինչ-որ հարբած թռչուններ  պատուհանիս տակ երգում են մինչև լուսաբաց, երևի իրենք էլ երգի քննության են պարապում:

Իսկ ես մինչ այդ երազում եմ մարտի 27-ի ուրբաթ երեկոյի մասին… իսկ ապրիլի 1-ի մասին էլ չեմ խոսում, ի՜նչ իրադարձություններով հարուստ օր է լինելու, իսկական գարուն:

Կգրեմ: :)

6 Responses to "Ուսանող լինելու վատ կողմերից…"

Արփինե՞, էս ու՞ր ես կորել, մի բան գրի, կարդանք, յա։ :P

Թե՞ ուսանող լինելու վատ կողմերը լրիվ զբաղեցրել են ժամանակդ։ :D

Ճիշտ այդպես :((
Էսօր 2 քննություն եմ տվել, հենց նոր մտա տուն, քունս տանում ա ահավոր, բայց չի կարելի քնել, վաղվա քննության թղթերն ու չարած վարժություններն ինձ են սպասում: :(
Իսկ բլոգը ուզած-չուզած պիտի համբերի առնվազն մինչև ամսի 27-ը:
Спокойствие, только спокойствие… Էս ինձ եմ հանգստացնում: :)))

Դե, քննություններիդ հաջողություն, Արփինե ջան։ :)

De dra hamar mard voch te Fransiayum a sovorum vor qnnutyunneri verjin shabat@ etqan tanjvi, ayl US-um, vor sagh tari tenc tanjvi, vorovhetev vor sagh tarin tenc a, el ches el jogum voch mi ban =p

Բարով ազատվեցիր էդ քննություններից էլ :*

հիմա երևի դու էլ ես հարբած թռչունների հետ ձեն-ձենի տված ուրախությունից երգում-պարում :)))

Իսկ դու չես ուզու՞մ մի այգիիկ էլ դու ունենաս… թեկուզ սենյակում` պուճուր ֆրանսիական ծաղիկնրեր, գուներ… երևի պահանջկոտ էլ չեն լինի, օրը մի անգամ կջրես ու կուրախանաս :)

Մար, դե վերջացրու :P
Փոխարենը ձեր մոտ լիքը առավելություններ կան, որ էդ ամեն ինչի տեղը հանում են:

Սեդ, հեսա ամբողջ քաղաքն ինձ համար մի մեծ, ծաղկած այգի ա, էլի, էլ սենյակումս ի՞նչ եմ անում: :))

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:


=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 15 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: