A far far away blog

Նմա՞ն եմ, թե՞ չէ…կամ, ա ̃խ, հայեր, հայեր…

Posted on: Մարտի 10, 2009

Էս պատմությունը շատերին եմ պատմել, բայց որոշեցի մի հատ էլ էստեղ գրել:

Դեկտեմբերի 18, պրեֆեկտուրայում սպասում եմ, որ վերջապես ժամանակավոր կացության «récépisse» կոչվող թուղթս տան, վրան խփեն մեկանգամյա մուտքի վիզան ու ես կկարողանամ տոները Հայաստան անցկացնելու:  Էս շենքում միշտ կարելի է տեսնել տարբեր ազգերի ներկայացուցիչների` դե չինացիներ պարտադիր, արաբներ բնականաբար, տարբեր անհայտ երկրներից սևամորթներ, մեկ-մեկ ռուսներ, վրացիներ, կովկասյան տարբեր չեչենանման ազգեր, որ չգիտեմինչերեն են խոսում, մեկ էլ հոպ, ու սկսում են առանց ակցենտի ռուսերեն բլբլալ: Բայց հայ ոչ մի անգամ դեռ չէի հանդիպել: Ընդհանրապես հայերն էս քաղաքում քիչ են: Ու հենց էդ սպասողական վիճակում լսում եմ միջանցքի խորքից եկող հայերենին շատ նման խոսակցության ձայներ: Մտածեցի` երևի թվում է: Ձայները կամաց-կամաց մոտեցան ու իրենց տերերի հետ եկան-նստեցին ինձանից ոչ հեռու: Ինչ-որ դարդոտած կին էր` մոտ իմ տարիքի տղայի հետ, թարգմանիչն էլ կողքից: «Ինչ են է՞ ասում, պիտի սպասե՞նք…» Այ մարդ, հա էլի, հայերեն են խոսում: Մի րոպեի չափ կողքից հետևեցի, գնացի հենց իրենց կողքը նստեցի ու դիմեցի կնոջը.

-Բարև ձեզ:
-Բարև… Հայ ես, հա՞:
-Հա: :)
-Բայց հեչ նման չես:
-Իրո՞ք:
-Հա, բա որտեղացի՞ ես: … Երևի սովորում ես, հա՞: …Լեզուն լավ գիտե՞ս,- անկետային հարցերից հետո անցավ իրենց,- Դե մենք էլ եկել ենք հանձնվենք, երևի խաբար չես տենց բաներից:
-Դե մի քիչ գիտեմ, ստեղ ուրիշ հայ ընտանիքներ գիտեմ, որ նույն ճանապարhով են անցել, հիմա արդեն քաղաքացիություն ունեն:
-Ով ե՞ն որ:
-Դե…. օրինակ էսինչն ու էնինչը:
-Հաաա…. (ահավոր բազմանշանակ)
-Էդ ո՞վ են որ, մամ,- չդիմացավ տղան:
էսինչենք, էլի: Դե էն… մարդ են հիմա:

Էնպիսի անկապ զգացողություն էր մոտս, որ էս փոքր քաղաքում, ուր հայ ընտանիքներին կարելի է մատների վրա հաշվել, էլի մարդիկ իրար հետ թարսված են, էլի խումբ-խումբ: Գուցե իմ բախտն է բերել, բայց էստեղի ինձ քիչ թե շատ ծանոթ հայերը բոլորը հրաշալի մարդիկ են դուրս եկել:

Մեր խոսակցությունն էլ համարյա չշարունակվեց, ինձ կանչեցին: Բայց առանձնապես շարունակվելու տեղ էլ չուներ ճիշտն ասած: Մի տեսակ վախեցած ինչ-որ բան կար էդ մարդկանց մեջ, որ վանում էր, գուցե ուղղակի քաշվում էին իրենց կարգավիճակից, ամաչում: Չգիտեմ: Միայն մի բան գիտեմ, որ էս մարդիկ ահավոր դժվարությունների միջով են անցնում տարիներ շարունակ մինչև իրավունք են ստանում օրինական ապրել ու աշխատել, շատ ավելի ծանր, քան մենք պատկերացնում ենք: Ու մտածում եմ` արժե՞ արդյոք… բարդ է:

Դեկտեմբերի 20, Փարիզի Շառլ դը Գոլի օդանավակայանում եմ, կյանքումս առաջին անգամ պետք է մենակ ճամփորդեմ ու ծանր պայուսակները ուսիս փորձում եմ կոմնորոշվել հսկա շենքում: Լիիիիքը մարդիկ են շուրջս, աղմուկ… Ու աղմուկից մի կիսալղոզված կտոր.«Հլը սպասեք, էս աղջիկը հաստատ հայ ա…»

-Հայ ե՞ք:

Մի 30-ին մոտ տղա էր: Զարմացած գլուխս թեքեցի: Տղայի կինը ու մեկ ուրիշ երիտասարդ զույգ կանգնած ինձ էին նայում:

-Հա: :) Ի՞նչ իմացաք:
-Ախր ո՞նց կարելի ա չիմանալ: Տիպիկ հայկական դիմագծեր ունեք, հայի աչքեր: Ես դեռ հեռվից էի հասկացել:

Ծիծաղս եկավ, ընդամենը 2 օր առաջ էր ախր: :)) Էս անգամ խոսակցությունը շատ ավելի ջերմ էր: Փարիզցիներ էին, ուղղակի եկել էին մարդ ճանապարհելու, ձեռքի հետ էլ ինձ մի քիչ ճանապարհեցին, օգնեցին: Վերջում էլ կարոտած ձայնով ավելացրին.

-Մեր կողմից կբարևես մեր Երևանին:

6 տարի Հայաստանում չէին եղել:

4 Responses to "Նմա՞ն եմ, թե՞ չէ…կամ, ա ̃խ, հայեր, հայեր…"

Արփ, հաստատ նման ես հայի։ ;) Էն կինը, որ ասել ա՝ իբր նման չես, ուղղակի խառն ա եղել էդ պահին, չի ջոկել։ :D

ես էլ եմ կարծում, որ նման ես :)

Նման ես, նման ես: :)

Ուխ, նման եմ: :D
Դե ես միշտ էլ էդ կարծիքին եմ եղել:

Բա որ իմանաք` ինձ էստեղի ոչ հայերը ինչացու տեղ են դնում մեկ-մեկ, մի առանձին գրառման թեմա է: :))

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:


=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 15 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: