A far far away blog

Բոլոր հարցազրույցները տանում են Michelin…:)

Posted on: Մարտի 5, 2009

Քանի որ էսօր իմ բլոգի ընթերցողների թիվը կտրուկ աճեց, ես էլ, թեև գրելու ժամանակ հեչ չունեմ, այնուամենայնիվ ոգևորությունից որոշեցի գրել մի քանի տող: Կասկածում եմ, որ մի քանի տողով կսահմանափակվեմ, բայց…

Լավ լուր! Էսօրվա ոգևորությունս նաև ուրիշ պատճառ ունի: Մի 8-9 ընկերություն դիմելուց, դրանցից 4-ում հարցազրույց անցնելուց, ընդհանուր հաշվով 3-ից մերժում ստանալուց հետո վերջապես ստացա դրական պատասխան, էն էլ հենց էն մեկից, որից ամենաքիչն էի հավատում, ու որի հետ հարցազրույցը հեռախոսով էր եղել ընդամենը: Պրակտիկաս անցնելու եմ Michelin-ում, հրաշք! Շատ բան կարելի է ասել էս ընկերության մասին, բայց մենակ կասեմ, որ անվադողերի արտադրության դեմքերից է համաշխարհային մասշտաբով: Իսկ ինձ հետ ի՞նչ կապ ունի, ես ուր, անվադողերն ուր: Ուղղակի իրենք նաև ծրագրավրոման հսկայական բաժին ունեն: Ես, օրինակ, ինչքան հասկացա, պետք է մի ծրագրի մշակման ու ընդլայնման վրա աշխատեմ, որը թույլ է տալիս փորձարկել ու հսկել անվադողերի արտադրության որոշակի փուլ: Հա, ի դեպ, հենց երեկ, չեմ էլ հիշում, թե որտեղ, տեսա 100 ընկերությունների ցուցակ, որոնք կարող են դիմակայել ցանկացած ճգնաժամի, Michelin-ն էլ դրանց թվում էր: Վատ չի: :) Ասում են` պրակտիկանտներին ահագին լավ են վարձատրում, տեսնենք!

Իսկ անցածս 4 հարցազրույցների մասին անընդհատ ուզում էի գրել, բայց չէր ստացվում: Էնքան հետաքրքիր էին, իրոք: Ահավոր հանգիստ ու բարի մթնոլորտում անցան բոլորն էլ, ու բոլորից դուրս եմ եկել լայն ժպիը դեմքիս: Հայաստանում ինտերվյուներ շատ չեմ ունեցել, բայց միշտ ինչ-որ լարվածություն եղել է, երբեմն` նույնիսկ շատ, երբեմն էլ` ինչ-որ կիսածաղրանք, կիսահեգնանք: Օրինակ` մի անգամ խիստ մասնագիտական հարցերի ժամանակ ասեցին, թե բա Ձեր CV-ում նշել եք, որ վարժ խոսում եք անգլերեն, ռուսերեն, դե հիմա եկեք էս խոսակցությունը շարունակենք էդ լեզուներով: Ու սկսեցին նայել «Տեսնեմ ոնց ես տակից դուրս գալու» դեմքի արտահայտություններով, կարծես եկել էի Բրյուսով ընդունվելու: Ու սկսեցի ամեն բառից առաջ մտածել, մի տեսակ չէր ստացվում բառերն իրար կապել:

Դրանից հետո էստեղ չցանկացա ֆրանսերենի դիմաց գրել courant (անգլերեն fluent-ի համարժեքն է), մտածում էի` մի քանի սխալ անեմ, երեսովս կտան: Էն էլ դասախոսս համոզեց, որ ի վերջո գրեմ ու լավ արեց: Առաջին անգամ պետք է ֆրանսերենով պաշտոնական հարցազրույց անցնեի, շատ էի հուզվում: Բայց 5 րոպեից արդեն հասկացա, որ ոչ ոք անթերի ֆրանսերեն չի սպասում ինձանից: Ընդհակառակը` հիմնականում բոլորը շատ տպավորված էին, որ 4 լեզվի եմ տիրապետում, դեռ մի բան էլ, ի զարմանս ինձ, 2 տեղ ասեցին, թե շատ լավ եմ խոսում ֆրանսերեն: Այ քեզ բան: Հայաստանում դրանով ոչ ոքի չես զարմացնի, քիչ թե շատ լավ սովորող ցանկացած ուսանող գոնե 3 լեզվով կարողանում է հաղորդակցվել, իսկ էստեղ… :)) Իրենք են ու իրենց ֆրանսերենը: Վերջ: Իսկ եթե նաև անգլերեն գիտեն, իրենք են դառնում վերջը:

Եթե փորձեմ սինթեզել բոլոր 4 հարցազրույցները, ինչի մասին ասես որ չենք խոսել ու ամենաքիչը` մասնագիտական բաներից: :D Ինչո՞ւ եք եկել Ֆրանսիա, ինչո՞ւ հենց էս քաղաք, ինչո՞ւ մեր ընկերություն ու էլի մի շարք ինչուներ: Փաստորեն նկարչություն եք սիրում, իսկ ի՞նչ եք ամենաշատը նկարում: Էստեղի թանգարանները գնացե՞լ եք: Ձեր CV-ում մի կետ շատ հետաքրքրեց, գրիչներ եք հավաքում, հա՞:

Իսկ իմ հայ լինելը ահագին լավ արձագանք էր ստանում ընդհանուր առմամբ: Մի ընկերությունում նույնիսկ ոգևորվել էին էդ փաստից, արդեն ուր որ էր մեր տարածաշրջանում մասնաճյուղ էին ուզում բացել իմ օգնությամբ: :D Մեկը հայերին գիտեր որպես Մարսելում ահավոր մեծ համայնք ունեցող ազգ ու լավ ձեռներեցներ, էլի վատ չի: Իսկ մեկին Հայաստան բառը համեմատաբար քիչ բան էր ասում, բայց ինքն էլ գյուտ անողի առոգանությամբ ու պաթոսով ասեց. «Մի շաաատ հայտնի ֆրանսիահայ երգիչ կա»… Ժպտացի…:) Երևի լավ չժպտացի, կամ ինքը չհասկացավ, 1-2 վայրկյանից ասեց. «Որի անունն է…»: Ինչ որ չիմանայի, էլի: Իսկ մի քանի հարցից հետո նա անգամ հիշեց, որ երկրաշարժից հետո Ազնավուրը «Arménie» երգի վաճառքով բարեգործություն էր անում, ու նույնիսկ, որ դպրոցական տարիներին իրենք հագուստ, ուտելիք ու նման բաներ են հավաքել` Հայաստանի աղետի գոտու տուժածներին ուղարկելու համար: Ամենավերջում հասանք հայկական խոհանոցին, ու էս մարդը մոտը գրեց tolma, khash: Որ պատկերացնում եմ, թե իմ գնալուց հետո ոնց է մի լավ գուգլել, ծիծաղս գալիս է:))

Դե լավ, պրծ:

Ասել էի մի քանի տո՞ղ… հա դե, մի քանի տասնյակ, էլի: :P

11 Responses to "Բոլոր հարցազրույցները տանում են Michelin…:)"

Տեքստը էլի մանրադիտակային է՞: Եթե հա, ասեք, ուրիշ բան փորձեմ, թե չէ էսքանը փոքր կարդալը հանցագործություն է: :D

Չէ, ինձ մոտ նորմալ է։ Այ էսօրվանը տեսնելով՝ նոր զգացի, որ երեկվանը մանրադիտակային էր։ :D Հենց նոր նույնիսկ իմ բլոգի տառաչափի հետ համեմատեցի. հաստատ նույնն է լրիվ։ ;)

Հարցազրույցներիդ նկարագրությունները հետաքրքիր են։ Ինչքան տարբեր են դրվածքները տարբեր երկրներում…

Լսի, փաստորեն, տարբեր կայքերի՞ց էլ կարելի է իրար ընկեր ավելացնել։ :O Չգիտեի։ :D Ես էլ երեկ մտածում էի՝ ափսոս, որ Արփինեն Live Journal–ում չի բլոգ գրում, չեմ կարող ընկեր դարձնել։ :D

Հա, Ան, ես էլ եմ նոր հայտնաբերել էս տարբեր ցանցերը միմյանց կապող միջոցի մասին: Վեբ տեխնոլոգիաների նորույթներից մեկն է` OpenID (http://openid.net/get/ ): Ուզում եմ դրա մասին էլ գրառում անել, թե չէ հաստատ դեռ շատ քչերը գիտեն: Շատ հարմար է!

Հա, արևմուտքում ավելի շատ հետաքրքրում ա թե ինչ մարդու հետ են աշխատելու, քան թե մտահոգվում են, թե ինչ մասնագետի, որտև վերջինիս հաշվով ոչ ոք cv-ի իրավացիությանը ու ծախսված ուսումնական/ աշխատանքային տարիների արդյունավետությանը չի կասկածում:

anna, ասածդ իրոք ճիշտ է, առաջնայինը մարդկային հատկանիշներն են ու վստահությունը:
Բայց ամեն դեպքում երեկ Michelin-ից նորից զանգեցին, էս անգամ ավելի մասնագիտական հարցերով: Մի պահ արդեն մտածում էի. «Թուու՛, աչքիս շուտ էի ոգևորվել, հեսա էսքանից հետո չեն վերցնելու, բլոգովս մեկ, չէէէ, ամբողջ ինտերնետով մեկ խայտառակ լինեմ… » :D Բայց լավ էր, հեշտ պրծա:

Հ.Գ. IP-իցդ իմացա, թե ով ես. ուրախ եմ, որ կարդում ես: :)

Arp jan es pastoren du el es grichner havakum, ha?
Arp jan shat hetakrkir blog unes!!!!! Shat apres!!!!

դավաճան բան ա էս wordpress-ը ;)
բայց մենք ծանոթ չենք համ էլ, չէ? :P

Arp et vor asum es 100 firmaneri cucak@ voronq cankaca& krizisi karogh en dimakayel, ete hankar& pataki indz el ugharki eli.

Lsi, es qo blogi text@ indz verj@ qoracnelu ya haa…!

Bayc mek a qani gnum a hamozvum em inch taghandavor @nkeruhi unem! Nenc es grum, mard ha uzum a karda…

Ապրես, Վարդան ջան, ուրախ եմ, որ դու էլ ես կարդում: :)

Աննա, ну это с какой стороны посмотреть… :P

Մար, ես էս տեքստից բան չեմ հասկանում: Իմ էս 12 դյույմանոց էկրանով ու մանրադիտակային разрешение ունեցող ծնկադիրը /լոլ, էսօր եմ սովորել, laptop-ն ա :D/ նորմալ ա ցույց տալիս: Որ ժամանակ լինի, մի քիչ CSS-ով կբզբզամ, կփորձեմ մեծացնել:

Համ էլ իմ ներքին ձայնն ինձ հուշում ա, որ շուտով դու էլ ես բլոգ բացելու, բայց ոչ սովորական, այլ դիզայանախառը, ու քո տաղնադն էլ ես ի ցույց դնելու: Ո՞ւմ ես պահում, հը՞: :D Գրի, կարդանք, հիանանք!

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:


=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 15 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: