A far far away blog

Ըհմ-ըհըըըմ… Սկսեցինք!

Posted on: Փետրվարի 12, 2009

Բլոգ բացելու միտքը վաղուց էր պտտվում ուղեղումս, բայց անընդհատ մի բան խանգարում էր… կամ էլ առիթ էր պետք: Եվ այսպես… նոր երկիր, նոր շրջապատ, նոր մարդիկ, վերջապես նոր բնակարան, ու վերջին ժամանակներում ամենակարևորը` նոր ինտերնետ, էլ ի՞նչ է պակասում… դե իհարկե մի նոր, սիրուն ու, հուսանք, բովանդակալից բլոգ ;D

Արդեն 5 ամիս է` Ֆրանսիայում եմ: Հիմա էն ամենասկզբից չեմ պատմելու, մենակ ամեն օրվա կատարվածը, դիտարկումներս ու հետաքրքիր պահերը: Իսկ արդեն անցած բաներից գուցե ընթացքում մեջբերումներ անեմ: Ամենահետաքրքրասերների համար մենակ ասեմ, որ ապրում եմ Կլերմոն-Ֆերան քաղաքում, սովորում եմ մագիստրատուրայում… ինֆորմատիկա: Թե ինչո՞ւ ինֆորմատիկա, ինչո՞ւ հենց Ֆրանսիայում, դարի հանելուկներից է, որի վրա տանջվում են աշխարհի բազում լայնաճակատ գիտնականներ… ես էլ համեստորեն կլռեմ:

Երկար էի մտածում, թե բլոգս ինչ լեզվով լինի: Իհարկե, անգլերեն գրելու դեպքում ընթերցողները գուցե շատ ավելի լինեն, բայց մյուս կողմից էլ հնարավոր է, որ նրանց շարքում հայտնվեն ֆրանսիացիներ, ովքեր հիմնականում անգլերենից էնքան հեռու են, ինչքան ես… ասենք, չաղանալուց: Դե էդ մի քանի հոգու համար հո ֆրանսերեն չե՞մ գրի… /տո ասա դու էդքան ֆրանսերեն պիտի իմանաս, որ գրես ;D / Բայց մեկ է, որպես հայատառ ինտերնետի զարգացման կողմնակից ու մեր լեզուն ահավոր շատ սիրող ու դրանով գրելուն կարոտ մնացած մեկը` մի կողm դրեցի թիթիզ բաները ու կանգ առա հայերենի վրա: Ով չհասկանա, ներող ))) Մեկ-մեկ, հատուկ տրամադրությունների դեպքում ձեր լեզուներով էլ կգրմրեմ, որ շատ վատ չզգաք: Իսկ նկարների լեզուն, հույս ունեմ, հասկանալի կլինի բոլորին:

Դե բարի սկիզբ, գնացինք!

Պիտակներ՝ , ,

6 Responses to "Ըհմ-ըհըըըմ… Սկսեցինք!"

Դատելով բլոգումդ եղած գրառումների քանակից՝ երևի էնքան էլ ուշ չի բարի գալուստ ասելը, չէ՞։ :D Դե, մի քիչ շատ գրի, անհամբեր կսպասեմ նոր գրառումների։ :P

Բարև: :) Ապրես, որ բլոգդ ի վերջո հայերենով ես բացել: Եթե մի քիչ մեծ տառերով լինի, հավեսով կկարդամ: :))
Կատակ եմ անում, հիմա էլ կկարդամ: ;)

Բարի գալուստ, երեխեք!
Չեմ խոստանում, որ մոտակա ժամանակներս շատ կգրեմ, բայց կաշխատեմ: :)
Էսօրվանից ես էլ մեծ հաճույքով ձեր բլոգներին կհետևեմ, ափսոս շուտվանից չեմ իմացել:

Այվ, իրո՞ք փոքր է տառատեսակի չափը: Ինձ մոտ, ասենք, էնքան է, ինչքան Ակումբում կամ քո բլոգում: Հմմմ…

Հ.Գ. Չեք պատկերացնի, թե ինչքան եմ սիրում, որ երկուսդ էլ նույնիսկ սմայլիկներից առաջ վերջակետերը չեք մոռանում: Ես էդ առումով դեռ թերանում եմ: :))

Ինձ մոտ տառերդ մանրադիտակային են: :)
Բայց դարդ մի արա. հոգեբանները գտնում են, որը ինչը փոքր տառերով է գրված, կարդալու ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում: ;)

Ես նոր զգացի, որ մոնիտորի մեջ մտած եմ կարդում :D Բլոգգինգը հետաքրքիր բան ա, ստաժավոր բլոգգեր եմ, հավատա :) wordpress-ն էլ ընտիր տեղ ա սենց բաների համար :)

Այվ, մանրության հախից ոնց որ եկել եմ, հը՞…

Իմփ, հավատացի! WordPress-ը հատկապես լավն ա, եթե քո սեփական դոմեյնն ունես: Լիքը հնարավորություններ կան, կարող ես ուզածիդ չափ փոփոխել, ավելացնել, պակասեցնել: Էսպես մի քիչ սահմանափակ ա, բայց էլի լավը: :))

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:


=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 15 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: