Posted by: enipra on: October 18, 2010
Երբեք չէի պատկերացնի, որ Փարիզում աշխատանք գտնելն ավելի հեշտ կարող ա լինի, քան վարձով բնակարան գտնելը: Հո՜ տառապանք չի էս վերջինը, մի մրցակցություն, մի իրար ձեռքից փախցնել, մի անհնար ու աներևակայելի թղթաբանություն ու գնեեեե՜ր, բա ոնց: Այ մարդ, էս մեծ քաղաքում ու նույնիսկ քաղաքից դուրս մի հատ պուճուր բնակարանիկի եղածն ինչ ա, որ չեմ գտնում արդեն մի ամիս ա: Բայց դե մի քիչ էլ համբերություն ու je vais y arriver ! Բնակարան ՋԱՆ, պախկվոցիի ոչ ժամանակ կա, ոչ հավես, մինչև հոկտեմբերի վերջ քեզ ժամանակ, շուտ արա, գտնվի:
Ես երգը հեչ կապ չունի, ուղղակի սիրում եմ, էսօր մի տեսակ հա ուզում եմ լսել :)