Գրաֆֆիտի
Posted on: October 30, 2009
Գրաֆֆիտի սիրել եմ միշտ: Փոքր ժամանակ ո՜նց էի հիանում մեր թաղամասի շենքերից մի քանիսի ներսում արված նկարներով: Հետո դպրոցի ճանապարհին, էդպես էլ կիսավարտ մնացած մետրոյի կայարանի դարպասներին մի քանի գրաֆֆիտի հայտվեցին, ամեն անցնելուց զմայլվում էի, հրաշքի պես բան էր ինձ համար: Դպրոցական բարձր դասարաններում էլ գունավոր ֆլոմաստերներ էի հետս ման տալիս ու իբր թե գրաֆֆիտիատիպ եռաչափ բաներ էի նկարում, գրմրում բլոկնոտումս: :)) Հետո մի քանի անգամ ստից-մտից փորձեցի կոմպով ու էլ չշարունակեցի: Հաաա, այսինքն հիմա էլ Ֆեյսբուքի Graffiti ծրագրով եմ բզբզում, բայց դե էդ հեչ: :D
Բայց ես իրոք հասկացա, թե ինչ ա գրաֆֆիտին, երբ եկա էստեղ: Դե Փարիզի մետրոյի խզբզած պատերի մասին չեմ պատմելու, այլ հենց իմ քաղաքի` Կլերմոն-Ֆերրանի սիրուն նկարազարդած պատերի: Շատ ա եղել, որ փողոցով քայլել եմ, ընդ որում` քաղաքի կենտրոնական մասերում, մեկ էլ հոպ, մի հատ սիրուն նկար կողքի պատին: Մեկ-մեկ էնքան ռեալիստական, որ ուղղակի վեր ես թռնում: :)) Էսօր փորփրեցի ինտերնետն ու հայտնաբերեցի, որ տեսածս համարյա բոլոր գրաֆֆիտիների հեղինակը նույն մարդն է` 30քանի տարեկան երիտասարդ` keymi մականունով:
Հետաքրքիր էր ուսումնասիրելը: Ասում է` ուրիշ քաղաքներում երբեք չես տեսնի գրաֆֆիտիներ երևացող տեղերում, բոլորը ջնջում են, վերացնում, իսկ Կլերմոնում ավելի խելամտորեն են վերաբերվում, ընտրում են` ինչը թողնել, ինչը` չէ: Արդեն 4-5 տարի է` նկարում է, ու բնականաբար գործերի մեծ մասն այլևս չկա: Դե, ինչքան էլ ընտրեն, վերանորոգում է, հազար ու մի բան է, մի մասն էլ ստիպված են մաքրում: Բայց ինքն էնքան հանգիստ է վերաբերվում, ասում է` էն պահից, երբ գործն ավարտված է, էլ իմը չէ, փողոցինն է, մարդկանցը: Համ էլ գիրք է հրատարակել 2007-ին, որտեղ պատմում է իր գործունեության, ներկա ու պատմություն դարձած գործերի մասին: Արդեն անհատական պատվերներ է ստանում, ինտերիերներ ձևավորում իր գործերով, վատ չի:
Տեսնես շա՞տ մարդ կա էս քաղաքում, ով դժգոհում է, որ իր քաղաքի պատերին նկարում են ու ամեն անցնելիս փնփնթում է քթի տակ: Հետաքրքիր ա մարդկանց վերաբերմունքը: Ինձ, օրինակ, ամեն գրաֆֆիտի դուր չի գալիս, բայց շատերը տեսարժան վայրի, քաղաքի այցեքարտի պես բան կարող են դառնալ: Ես, օրինակ, ավելի մեծ հաճույքով կգնամ մի ընտիր գրաֆֆիտի ուսումնասիրելու կամ մոտը նկարվելու, քան ինչ-որ միջակ արձանի կամ թատրոնի շենքի: :)
Իմ ապարատով ֆիքսած գրաֆֆիտիները.
Մնացածները, որոնք ես դեռ չեմ տեսել կամ որոնք արդեն անհնար ա տեսնել, որովհետև վերացվել են, կարող եք նայել էս բլոգում, որն ինքը` keymi-ն, չի վարում, բայց իր գործերի մասին է: Շատ լավերը կան, արժե նայել: :)
Ֆրանսերեն իմացողներն էլ կարող էն նաև կարդալ էս հարցազրույցը: Դե իր մասին էս տեսանյութը նայելիս էլ է ֆրանսերենի իմացությունը ցանկալի, բայց կարելի է ուղղակի իր գործերի համար էլ նայել, եթե գրաֆֆիտիի հետ շատ սեր ունեք: :)
Էս մեկում էլ կարելի է տեսնել, թե ոնց է աշխատատում:
Պրծ!
7 Responses to "Գրաֆֆիտի"
Isk mer hamalsaranum hatuk pater kan vor kareli ya nkarel vraner@, bayc hacha el inch-vor festivalneri jamanak, arhestakan pater en berum, rolikneri vra, de voncvor mee& ktav eli, u cankacoghner@ karogh en dranc vra nkarel. Mi koghmic lav mitq a, vorovhetev heto maqrelu xndir chi lini, myus koghmic el et poghoci mas chi el, voncvor inqn ir hamar a eli =))))
estex mi angam dzevi hamar chem tesel! es ashxatanqnern iskakanic shat sirun en, inch lav 3D effect e stacel, en Tutanhamony vonc vor hesa-hesa piti patic pokvi meqenaneri vrayov qayli… isk anavart metroyi patery, yes mi angam mer dasarancu tnic myus eresy tesa ed pateri, vor mer &anaparhic cher erevum, parzvec amenahetaqrqir gorcern entex ein taqnvac ;)







October 30, 2009 at 11:11 am
Ես էլ մի մորաքրոջ տղա ունեմ` ծնվել ու ապրում է Փարիզում: Ինքն էլ փոքր տարիքից, այսինքն դեռահաս, ուժեղ կիրք ուներ գրաֆֆիտիի նկատմամբ: Ընկերներով վերցնում էին բոլոր պարագաները, լցնում ուսապարկերը, ու գիշերը, երբ քաղաքը քնած է, գնում էին պատեր խզմզելու: Հետո ծլկում էին, որովհետև պատերը փչացնելը քրեորեն հետապնդվում է Փարիզում կոնկրետ: Հիշում եմ, որ պատմում էր, թե ինչպես էդ թաքուն ներկարարությունների ժամանակ ինչ-որ խուժան-մուժան բանդաների հետ բախումներ էին ունենում, բան: Ու ասածիդ պես, որ նստած էր, պետք ա անպայման ինչ-որ եռաչափ բան գրաֆֆիտացներ թղթի վրա :)) 12-13 տարեկանում, որ եկավ Հայաստան, պարագաները հետն էր բերել, ու պահանջում էր, որ իրեն պատ ցույց տանք, որ կարելի լիներ ներկել :) Կարծեմ ինչ-որ պատեր ներկմրկեց:
Ամենահետաքրքիրը նոր է սկսվում. ուրեմն Փարիզում տղեքով իրենց էդ հերթական ռեյդերից մեկից հետո, երբ անում ու փախնում էին, բռնացնում են իրենց, ու հաջորդ օրը հոդված է լույս տեսնում մի թերթում, որտեղ դրվատում էին կոնկրետ էդ մի գործը` նշելով հեղինակների անունները, քանի որ, չգիտեմ կոնկրետ ինչ էին նկարել, բայց հոդվածագիրը գտել էր, որ դա չգիտեմ ինչ պոզիտիվ պրոպագանդա էր, ու կոչ էր անում չմաքրել:
Վոբշմ, տենց բաներ…
Հիմա Դավիթ Ժանտիկյանը 28 տարեկան է, IT պրոֆեսիոնալ, ու ինչքան գիտեմ, վաղուց արդեն գրաֆֆիտի չի անում:
October 30, 2009 at 3:15 pm
Ինչ հետաքրքիր էր, շնորհակալ եմ մեկնաբանության համար: :) Սիրոում եմ սենց կյանքից պոկված պատմություններ: Տեսնես վերջը ի՞նչ եղավ էդ պոզիտիվ գրաֆֆիտին, նենց կտեսնեի: :)